Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ
 |1lurer.am|

Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գործարար Իլոն Մասկը լքել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում: Պետական ծառայության շրջանակում նրա հիմնական խնդիրն է եղել կառավարության արդյունավետության բարձրացումը՝ կրճատելով կառավարության ծախսերը և պաշտոնյաների թիվը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 130 օրով:  Թրամփը Մասկի մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել, գործարարին հանձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին: Մասկը հայտարարել է, որ չի խզում կապերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կտրամադրի նախագահին: Նրա խոսքով՝ արդյունավետության դեպարտամենտը կշարունակի գործունեությունը: Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմում Մասկի աշխատանքը՝ շեշտելով, որ նա աշխարհի ամենահզոր բիզնես առաջնորդներից և նորարարներից մեկն է: «Ամերիկային Իլոն Մասկի մատուցած ծառայությունն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
13:16 - 31 մայիսի, 2025
Չինաստանը ամբողջությամբ խախտել է ԱՄՆ-ի հետ կնքված փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու համաձայնագիրը. Թրամփ |news.am|

Չինաստանը ամբողջությամբ խախտել է ԱՄՆ-ի հետ կնքված փոխադարձ մաքսատուրքերը նվազեցնելու համաձայնագիրը. Թրամփ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը «ամբողջությամբ խախտել է» առևտրային համաձայնագիրը, որն, ըստ նրա, նախատեսված էր չինական տնտեսությունը փլուզումից փրկելու համար Միացյալ Նահանգների կողմից բարձր մաքսատուրքերի սահմանումից հետո։ «Չինաստանը գտնվում էր դժվարին տնտեսական իրավիճակում։ Իմ սահմանած մաքսատուրքերը փաստացիորեն կտրել են նրա՝ աշխարհի ամենամեծ շուկայի՝ Միացյալ Նահանգների հետ առևտուր անելու հնարավորությունը»,- իր TRUTH Social սոցիալական մեդիա հարթակում գրել է Թրամփը։ Նա նշել է, որ սահմանափակումները հանգեցրել են գործարանների զանգվածային փակման և «քաղաքացիական անկարգությունների» Չինաստանում։ Թրամփը պնդում է, որ արագ համաձայնության է եկել Պեկինի հետ՝ ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար։ «Այս գործարքի շնորհիվ ամեն ինչ արագ կայունացավ, Չինաստանը վերադարձավ աշխատանքի, և բոլորը գոհ էին։ Սակայն հիմա Չինաստանը ամբողջությամբ խախտել է համաձայնագիրը», -հայտարարել է նա։ Թրամփը հավելել է, որ «սա «լավ տղա» լինելու փորձերի արդյունքն է»։
18:45 - 30 մայիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները․ Reuters |azatutyun.am|

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է դեսպանատներին դադարեցնել նոր ժամանակացույցեր սահմանել ուսանողական և փոխանակման ծրագրերի վիզաների դիմորդների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Պետդեքարտուղարությունը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական ցանցերի ստուգման գործընթացը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրության մեջ, որին ծանոթացել է գործակալությունը, նշել է, որ բաժինը մտադիր է նոր ուղեցույց հրապարակել սոցիալական մեդիայի ստուգման վերաբերյալ ուսանողական և փոխանակման վիզաների դիմորդների համար՝ վերանայման ավարտից հետո, և խորհուրդ է տվել հյուպատոսական բաժիններին ժամանակավորապես դադարեցնել այդ վիզաների նոր ընդունման ժամադրությունների սահմանումը։ Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է խստացնել արտաքսման քաղաքականությունը և չեղարկել ուսանողական վիզաները ներգաղթի կոշտ օրակարգը կյանքի կոչելու շրջանակում։ Մի քանի հարյուր ցուցարարներ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի ուսանողներ և պրոֆեսորներ, երեքշաբթի օրը ակցիա են իրականացրել Հարվարդի համալսարանում բողոքելով վարչակազմի՝ համալսարանի ֆինանսավորումը դադարեցնելու փորձերի դեմ և աջակցություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին։
11:33 - 28 մայիսի, 2025
Թրամփը Սպիտակ տանը լարված հանդիպում է ունեցել Ռամաֆոսայի հետ |armenpress.am|

Թրամփը Սպիտակ տանը լարված հանդիպում է ունեցել Ռամաֆոսայի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ պնդել է, թե այնտեղ իրականացվում է ցեղասպանություն երկրի սպիտակամորթ ազգաբնակչության նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների առջև հանդիպման ժամանակ Թրամփը հրահանգել է անջատել լույսերը և մոտ 4-րոպեանոց տեսանյութ է ցուցադրել, որում սևամորթ քաղաքական գործիչները, որոնցից ոչ մեկը Ռամաֆոսայի կառավարության կամ կուսակցության անդամ չէ, կոչեր էին հնչեցնում ապարտեիդի դեմ և սպիտակ հարավաֆրիկացիների վրա հարձակվելու մասին։  Տեսանյութի վերջում ցուցադրվել են սպիտակ խաչեր, որոնք, ըստ Թրամփի, ներկայացնում են սպանված սպիտակամորթ ֆերմերներին։  Սիրիլ Ռամաֆոսան թերահավատորեն է վերաբերվել այս տեսանյութին՝ նշելով, որ երբեք նման բան չի տեսել։  Թրամփը նաև փաստաթղթեր է ներկայացրել՝ ասելով, որ դրանք տպված հաղորդագրություններ են սպիտակամորթ ֆերմերների դեմ հարձակումների մասին։ Ռամաֆոսան հերքել է ՀԱՀ-ում ցեղասպանության մասին մեղադրանքները և Թրամփին կոչ է արել լսել իր պատվիրակության անդամներին։ Ջոան Ռուպերտը, որը Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահարուստ մարդն է, ասել է, որ «շատ մահեր կան, և դրանք միայն սպիտակամորթ ֆերմերները չեն»։ Ամերիկյան լրատվամիջոցները Սիրիլ Ռամաֆոսայի հետ Դոնալդ Թրամփի հանդիպումը նմանեցնում են փետրվարին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը կայացած նրա հանդիպմանը, որի ժամանակ երկու նախագահները վիճաբանել էին։  Ըստ Reuters-ի՝ Ռամաֆոսան հույս ուներ, որ մայիսի 21-ին Թրամփի հետ հանդիպումը կնպաստի ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների վերագործարկմանն այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկել էր օգնությունը ՀԱՀ-ին, ապաստան էր տրամադրել ՀԱՀ-ի սպիտակամորթ քաղաքացիներին, արտաքսել էր այդ երկրի դեսպանին, ինչպես նաև քննադատել երկրի կողմից Իսրայելի դեմ ներկայացված դատական հայցը, որով ՀԱՀ-ն Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։  
10:44 - 22 մայիսի, 2025
Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։  «Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», - բացատրել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։ Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ «Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», - ասել է Ուշակովը։
12:12 - 20 մայիսի, 2025
Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ |tert.am|

Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ |tert.am|

tert.am: Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները: «Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ իրենք շատ շահագրգռված կլինեն բանակցություններ վարել: Թող գործընթացը սկսվի», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցիալական ցանցում: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։ «Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը»,- հայտնել էր Թրամփը:
10:10 - 20 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ
 |tert.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել :  «Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին նախագահ Պուտինին զանգից անմիջապես հետո ինձ հետ ունեցած զրույցի ժամանակ։ Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ շահագրգռված է բանակցություններ վարելու հարցում։ Թող գործընթացը սկսվի»,-գրել է Թրամփը:
22:05 - 19 մայիսի, 2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն |armenpress.am|

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, և որ Թեհրանը «որոշ առումով» համաձայնել է պայմաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մենք Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղության համար, - ասել է Թրամփը։ - Մենք մոտ ենք, գուցե, համաձայնության հասնելուն՝ առանց ստիպված լինելու դիմել որոշակի քայլի։ Դա անելու երկու քայլ կա՝ շատ սիրալիր քայլ և շատ բռնի քայլ, բայց ես չեմ ուզում դա անել երկրորդ եղանակով»։ Այնուամենայնիվ, բանակցություններից տեղյակ իրանցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներում դեռ որոշակի բացեր կան լրացնելու։ Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։ NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին մայիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ գործարքի՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Ըստ Շամխանիի՝ Իրանը պատրաստ է խոստանալ, որ երբեք միջուկային զենք չի մշակի, կազատվի բարձր հարստացված ուրանի պաշարներից և կհամաձայնի ուրանը հարստացնել միայն մինչև ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, ինչպես նաև թույլ կտա, որ այդ գործընթացը վերահսկեն միջազգային տեսուչները։
10:49 - 16 մայիսի, 2025
Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|

Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կհանդիպի Սիրիայի նախագահի հետ: Այս որոշմանը նախորդել էր նրա հայտարարությունը, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: Չնայած իր վարչակազմի որոշ շրջանակների մտահոգություններին՝ Թրամփը երեքշաբթի օրը Ռիադում ելույթի ժամանակ հայտարարեց, որ կչեղարկի Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները։ Նա համաձայնել է ողջունել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, որը Ռիադում կմասնակցի Ծոցի համագործակցության խորհրդի հանդիպումներին։ Ըստ The Washington Post-ի՝ Թրամփը կհանդիպի Շարաայի հետ գագաթնաժողովից առաջ։ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը դեմ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը: ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։
11:38 - 14 մայիսի, 2025
ԱՄՆ-ն կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները |azatutyun.am|

ԱՄՆ-ն կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհանի Սիրիայի նկատմամբ երկար տարիներ գործող պատժամիջոցները: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Շիբանին X-ում գրել է, որ նախատեսվող քայլը Սիրիայի վերականգնման ճանապարհին «նոր սկիզբ» կդառնա։ Այժմյան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ապստամբները անցյալ տարվա դեկտեմբերին տապալել էին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Ռիադում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ պատժամիջոցները հանելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի խնդրանքով։ Նա նշել է, որ պատժամիջոցներն իրենց դերը խաղացել են, սակայն այժմ ժամանակն է, որ երկիրը շարժվի առաջ։ ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։
09:23 - 14 մայիսի, 2025
Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը |armenpress.am|

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկիր։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսի 13-ին Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր Ռիադում նրան դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը։ Ավելի ուշ նախատեսվում է նրանց պաշտոնական հանդիպումը։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում, որտեղ նախատեսվում է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ելույթը։  Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Այս շաբաթ Թրամփը նաև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ մեկնելու նախաշեմին Վաշինգտոնը հայտարարել է այդ երկրին ավելի քան 1,4 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին։   
13:13 - 13 մայիսի, 2025