Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

«Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան»․ կոնյակագործները կրկին ակցիայի են դուրս եկել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ |factor.am|

«Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան»․ կոնյակագործները կրկին ակցիայի են դուրս եկել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ |factor.am|

factor.am: Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։ Ըստ կոնյակագործների՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ակցիայի մասնակիցներից երկու ներկայացուցիչներ դեսպանատանը հանդիպումից հետո հայտնեցին, որ խնդրի լուծման տարբերակներ չեն առաջարկվել։ «Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան, այնտեղ լուծեք ձեր հարցերը»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։ Հանդիպումից հետո ակցիա իրականացնողները երկկողմանի փակեցին Ծարավ Աղբյուրի փողոցը։ Նրանք «Հանուն հայ-վրացական բարեկամության», «Մի՛ խաթարեք հայ-վրացական բարեկամությունը» գրություններով պաստառներով են և վանկարկում են՝ «Արդարությո՛ւն»։ Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է և ինքն անձամբ մեկնելու է Վրաստան՝ այս հարցին լուծում տալու համար։
15:36 - 21 մայիսի, 2025
Վրացական կողմից արձագանքել են Հայաստանի կոնյակ-գինի արտահանողների խնդրին
 |civilnet.am|

Վրացական կողմից արձագանքել են Հայաստանի կոնյակ-գինի արտահանողների խնդրին |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Այս մասին Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են վրացական BM.GE լրատվականին` ի պատասխան Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող ընկերությունների բողոքի ակցիայի մասին հարցին։Մայիսի 13-ին գինի-կոնյակ արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջել դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ մեկ ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ Վրացական լրատվականի հարցմանն ի պատասխան՝ Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը հայտնել է․ «Մաքսային վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Մեքենաների ուշացում տեղի չի ունենում»։
23:08 - 16 մայիսի, 2025
Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում |armenpress.am|

Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։  Այս մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։  «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ, որ այս ձևաչափը կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերը՝ այս ձևաչափի հաջողությունն ապահովելու համար»,-ասել է ՀՀ վարչապետը։   Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, վրացական կողմից՝ ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ 
16:25 - 16 մայիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անհասկանալի է համարում հայ-վրացական սահմանին հայկական կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտահանման համար ստեղծված խոչընդոտներն ու խնդիրները, և այդ հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։  Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար նշել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար ստեղծված խոչընդոտներին և խնդիրներին, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։  Նախարարի խոսքով՝ կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց, ցավոք սրտի, խնդիրը դեռ լուծված չէ։  «Այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են, փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել։ Ուզում եմ նշել, որ ունենք նախնական պայմանավորվածություն, որ առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստան՝ ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»,-նշել է Գևորգ Պապոյանը։  Նշենք, որ մայիսի 13-ին տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի ընթացքում ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների մի քանի ներկայացուցիչներ հյուրընկալվել էին Վրաստանի դեսպանատանը, որտեղ վրացական կողմը նրանց խոստացել էր, որ Թբիլիսին այդ խնդիրների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։  
14:55 - 15 մայիսի, 2025
Վրաստանը օրենք է ընդունել, որով պարզեցվում է կուսակցությունների արգելումը 
 |civilnet.am|

Վրաստանը օրենք է ընդունել, որով պարզեցվում է կուսակցությունների արգելումը |civilnet.am|

civilnet.am: Իշխող Վրացական երազանք կուսակցությունն ու նրա արբանյակները խորհրդարանում վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փաթեթ՝ քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ: Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կունենա կուսակցություն արգելելու իրավասություն, եթե կուսակցության նպատակներն ու կազմը համապատասխանում են արդեն արգելված կուսակցության նպատակներին ու կազմին: Իշխող կուսակցությունն ընդունել է օրենսդրական փոփոխություններն այն նպատակադրմամբ, որ արգելի նախկին իշխող կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը (ՄԱՇ), ինչպես նաև խոշոր այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ըստ նրանց պնդումների, ՄԱՇ-ի արբանյակներն են և ծառայում են նրա շահերին: Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքի 36-րդ հոդվածը թույլատրում է արգելել հատուկ նպատակներ ունեցող կուսակցություններ, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելը, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելը կամ ազգային, կրոնական կամ այլ հիմքերով անհամաձայնություն հրահրելը: Սակայն Վրացական երազանքը օրենսդրությանն ավելացրել է առանձին ենթակետ, որը դատարանին իրավասություն կտա արգելելու ցանկացած կուսակցություն, որի հայտարարված նպատակները կամ գործունեությունը «էականորեն կրկնում են» նույն հոդվածի համաձայն նախկինում արգելված կուսակցության հայտարարված նպատակները կամ գործունեությունը: «Էական կրկնություն» տերմինը վերաբերում է նաև կուսակցական ցուցակների կազմին: Նոր փոփոխություններով կառավարությունը կկարողանա ոչ միայն խնդրել արգելել գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները, այլև ցանկացած կուսակցություն, որոնք, հնարավոր է, հիմնադրվեն ապագայում, եթե Վրացական երազանքը դրանք համարի նախկինում արգելված կուսակցությունների իրավահաջորդներ: «Ես կարծում եմ [այս օրենքն ընդունվել է], որպեսզի նա [Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին] ձեռքում ունենա շանտաժի գործիք՝ կարողանալու հեշտությամբ լուծարել կուսակցությունները, երբ ցանկանա, և հարմարավետ կերպով վերաձևել քաղաքական դաշտը ընտրություններից առաջ»,- ասել է Դիմիտրի Ցկիտիշվիլին՝ Հանուն Վրաստանի կուսակցության անդամ և Վրացական երազանքի նախկին պատգամավոր: Փետրվարին Վրացական երազանքը խորհրդարանում ստեղծել էր «փաստահավաք հանձնաժողով»՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ՄԱՇ-ի կառավարման ժամանակաշրջանը և ի վերջո պատժել կուսակցությանը: Սակայն իշխող կուսակցությունն այնուհետև ընդլայնել է հանձնաժողովի մանդատը՝ ներառելով 2012-ից հետո ընկած ժամանակահատվածը՝ նշելով, որ նախկին կառավարության ներկայացուցիչները «բազմաթիվ հակապետական գործողություններ» են իրականացրել նույնիսկ 2012-ից հետո՝ ընդդիմության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Այդ ընդլայնումից հետո հանձնաժողովին տրվել է այն անձանց կանչելու իրավասություն, որոնք երբևէ ՄԱՇ-ի անդամ չեն եղել: Նման մի դեպքում իշխող կուսակցությունը հարցաքննել է Գիորգի Գախարիային, որը վարչապետ է եղել Վրացական երազանքի օրոք և այժմ ընդդիմության մեջ է:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:57 - 14 մայիսի, 2025
Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին
 |civilnet.am|

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 13-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ծավալուն բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Նամակում նա դժգոհություն է հայտնում ԱՄՆ վարչակազմի և «Վրացական երազանք» կուսակցության կառավարության միջև բարձր մակարդակի հանդիպումների և հաղորդակցության բացակայության կապակցությամբ։ Կոբախիձեն նշել է, որ «մի քանի շաբաթ առաջ» նամակ էր ուղարկել Թրամփին և Վենսին, որտեղ արտահայտել է իր կառավարության ցանկությունը՝ «Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը վերականգնելու զրոյից՝ հստակ ճանապարհային քարտեզի հիման վրա»։ Նա ընդգծել է, որ իր նախորդ փորձերը՝ կապ հաստատելու Թրամփի վարչակազմի հետ, մնացել են անպատասխան, և հավելել, որ այդուհետ նույնպես բարձր մակարդակի որևէ շփում տեղի չի ունեցել։ Կոբախիձեն նշել է, որ Վաշինգտոնից այս լռությունը «զարմացրել է Վրաստանի ժողովրդին և կառավարությանը», հաշվի առնելով ԱՄՆ-Վրաստան երկարատև և սերտ հարաբերությունները։ Նա ասել է, որ Թբիլիսին տարածաշրջանում ԱՄՆ-ի «ամենահուսալի գործընկերն» է և վկայակոչել է Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված գործողություններին Իրաքում և Աֆղանստանում՝ պնդելով, որ այդ մասնակցությունը «խնայել է ԱՄՆ-ին 2,5 մլրդ դոլար», ինչը, ըստ նրա, գերազանցում է Վրաստանին տրամադրված ԱՄՆ-ի ամբողջական ֆինանսավորումը։ Կոբախիձեն նաև նշել է, որ այդ գումարը չի ներառում 2008-2011 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսավորումը, որը, ըստ նրա, հատկացվել էր Սաակաշվիլիի կառավարությունը «փրկելու» համար, երբ վերջինս «խորքային պետության» հրամանով սկսել էր 2008-ի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանի դեմ։ «Խոր պետություն» հասկացությունը Վրաստանի իշխող կուսակցության կողմից հաճախ օգտագործվող անհստակ տերմին է, որով բնութագրում են ենթադրյալ ուժեր, որոնք, իբր, փորձում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ և տապալել գործող իշխանությանը։ Կոբախիձեն հավելել էր, որ նշված 2,5 մլրդ դոլարը չի ներառում այն ֆինանսավորումը, որը տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, Ազգային ժողովրդավարական հիմնադրամի (NED) կամ «Սորոսի հիմնադրամի» միջոցով՝ պնդելով, թե այդ միջոցները օգտագործվել են «ռադիկալիզմի և ատելության հրահրման, հեղափոխությունների կազմակերպման, Վրաց ուղղափառ եկեղեցու հեղինակության խարխլման, կրոնական ծայրահեղականության խրախուսման, պետական հաստատությունների թուլացման, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և այլ նմանատիպ նպատակների համար»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:25 - 13 մայիսի, 2025
Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց |armenpress.am|

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Վրաստանի դեսպանությունը խոստացել է, որ հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարների համար ստեղծված խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ Թբիլիսին առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով խնդիրներին լուծումներ տալ։  Այս մասին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո հայտնեց Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը։  Վերջինս նշեց, որ վրացական կողմը խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնական հայտարարություն տարածել ստեղծված իրավիճակի շուրջ։  «Խոստացել են, որ մոտ ժամանակներս Թբիլիսին ստեղծված իրավիճակի շուրջ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով հարցին լուծում տալ»,-հայտնեց Պողոսյանը։  Գայանե Պողոսյանի բնորոշմամբ՝ ալկոհոլ արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչները փորձել են մանրամասն ներկայացնել հայ-վրացական սահմանին ստեղծված իրադրությունը։ «Դեսպանությունը վերցրեց մեր տվյալները, որպեսզի տեղեկատվություն ստանալուց հետո մեզ հետ կապ հաստատի»,-ասաց Պողոսյանը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում այս ակցիան շարունակական բնույթ կունենա։   Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։ 
16:04 - 13 մայիսի, 2025
Ալկոհոլային խմիչքները արտահանողները ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Ալկոհոլային խմիչքները արտահանողները ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ալկոհոլային խմիչքները արտահանողները, որոնց ապրանքների մաքսային գործընթացների հետ կապված խնդիրներ են առաջացել Վրաստանում։ Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ որոշ ժամանակ առաջ արտահանվող կոնյակի համար ամսվա մեջ 30 մեքենայից ընտրում էին 3-ը՝ նմուշառում վերցնելու, այդ գործընթացը տեւում էր 15-30 օր, բայց, միեւնույն է, համատարած չէր․ «Իսկ էս դեպքում մեկ ամիս է՝ Վրաստանը պահում է բոլոր մեքենաները, մինչ օրս ես չունեմ մեքենա, որը անցել է Ռուսաստան։ Խոսքը միայն շշալցված կոնյակի մասին չէ, այլ նաեւ ցիստերններով դեպի Բելառուս ուղեւորվող մեքենաներ, գինի ունենք, գինի ունենք, իսկ գինու արտահանումը չպետք է կանգնեցվի»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ իրենք հանդիպում եւ արդյունավետ քննարկում են պահանջում դեսպանից, իսկ եթե դա տեղի չունենա, ապա կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Բողոքի ակցիայի մասնակիցը նշեց, որ մինչ այս պահը որեւէ գոհացնող պատասխան չեն լսել։ Էկրանակադրը՝ 24TV-ի հեռարձակումից
12:40 - 13 մայիսի, 2025
Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը |armenpress.am|

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։ Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից տրված նախազգուշացմանը՝ շեշտելով, որ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։ «Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
11:08 - 08 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։   «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն ու համագործակցությանը խոչընդոտող խնդիրները վաղ փուլում բացահայտելու և կանխարգելելու համար, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնենք լուծումներ փնտրելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։   Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ Միաժամանակ նա նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել առևտրաշրջանառության սահուն ընթացքը դանդաղեցնող բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու, մաքսային ընթացակարգերը պարզեցնելու և թափանցիկ ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։   Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում գործակցության խորացմանը։
17:59 - 06 մայիսի, 2025
Գևորգ Պապոյանն Վրաստանի փոխվարչապետի հետ կքննարկի, թե ինչու է ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում |factor.am|

Գևորգ Պապոյանն Վրաստանի փոխվարչապետի հետ կքննարկի, թե ինչու է ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում |factor.am|

factor.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին Վրաստանի փոխվարչապետի հետ է հանդիպելու։ Ինչպես հաղորդում է Factor.am-ը հայտնել է նախարար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակը։«Իմ և Վրաստանի փոխվարչապետի հանդիպման օրակարգային հարցերի թվում նաև դա է, աշխատանքային քննարկում ենք ունենալու։ Այն ինչի մասին բողոքում են տնտեսվարողները, նախկինում նման բան չի եղել, դրա համար մենք հիմա աշխատում ենք հասկանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ խնդիրները հնարավոր է լուծել աշխատանքայիվն քննարկումների շրջանակներում։Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Factor.am լրատվամիջոցը, նման ահազանգով երեկ դիմել էին լրատվամիջոցին արտահանող ընկերությունների վարորդները։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:33 - 30 ապրիլի, 2025