Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Նախագահի տեղակալն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանյանը։

Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչը 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Գալիք տարում համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ: 2022 թ. սուբվենցիաները կազմել են 18 մլրդ դրամ: Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2023 թ. սուբվենցիոն հայտները համայնքներից արդեն ընդունվում են: Ակնկալվում է, որ մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը 2023 թ. հայտերն ամբողջությամբ կընդունվեն: «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով սահմանամերձ համայնքներին նախատեսված է հատկացնել 973 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից մի փոքր քիչ է: Նախարարն անդրադարձել է նաեւ մյուս ծրագրերին: Մասնավորապես, եկող տարի հանրապետությունում շարունակվելու է դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագիրը: Այդ նպատակի համար կհատկացվի 11 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամի չափով էլ Կառավարությունն աջակցություն կցուցաբերի խոշորացված համայնքներին: Եկող տարում նախատեսվել է մոտ 10 մլրդ դրամի պետական գույք վաճառել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին առաջարկել է դիտարկել  սահմանամերձ համայնքներում հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացելու հարցը: «Մենք գիտենք, որ Կառավարությունը ոչ թե աշխատատեղ, այլ աշխատատեղի պայման ստեղծող է: Եվ մեր հարկային արտոնություններն ու միջոցառումներն ուղղված են դրա ապահովմանը: Մենք եւ դուք չպե՞տք է գտնենք հնարավորություն, որ մեր հայտնի արտադրող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում փորձենք սահմանամերձ համայնքներում այդ ընկերությունների մասնաճյուղեր ունենալ եւ լուծել զբաղվածության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը: Ըստ նրա` որոշ հայտնի ընկերություններ կարող են դրական արձագանքել այս առաջարկին: Համաձայնելով  պատգամավորի բարձրացրած մտահոգությունների հետ` Գնել Սանոսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներից մարդիկ երբեմն հեռանում են ոչ թե այն պատճառով, որ բնակավայրը սահմանամերձ է, վտանգ կա եւ այլն, այլ այն պատճառով, որ սակավ են աշխատատեղերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ենթակառուցվածքները եւ այլն: «Այս մտքերն են մեզ հանգեցրել նրան, որ համայնքներում լրջագույն ուշադրություն դարձնենք միջավայրի բարեփոխմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ սուբվենցիոն ծրագրերում հսկայական, մեծ տեղ է թողնված սահմանամերձ համայնքներին»,- նշել է նախարարը: Նա պարզաբանել է, որ ամիսներ առաջ Կառավարությունն իրարից առանձնացրել է «բարձրլեռնային» եւ «սահմանամերձ բնակավայրեր» հասկացությունները, ինչի արդյունքում սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին Կառավարության աջակցության չափն ավելացվել է: «Գրեթե չկա ծրագիր, որ 70 եւ ավելի տոկոս չէ»,- հստակեցրել է նախարարը: Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ մյուս արտոնությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու սահմանամերձ համայնքների զարգացմանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է ուշադրություն դարձնել ջրային համակարգի զարգացման հարցին եւ որակական ցուցանիշներին: «Օրինակ` կառուցում ենք ջրամբարներ, ինչը շատ լավ է, տրամադրում ենք գումար, բայց կուզեինք իմանալ, թե դրա կառուցման արդյունքում որքա՞ն հողատարածք կջրվի, ինչքա՞ն կավելանա գյուղատնտեսության արդյունավետությունը: Այսինքն` խոսքը նման որակական ցուցանիշներին է վերաբերում»,- ասել է նա: Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է աշնանային քննարկումների ժամանակ վերոնշյալ ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացնել խորհրդարանին:
15:58 - 08 հուլիսի, 2022
Խոշորացման գործընթացում գյուղապետարաններում կրճատումներից հետո հետագայում լինելու է նոր հաստիքներով համալրում. Ղալումյան |armenpress.am|

Խոշորացման գործընթացում գյուղապետարաններում կրճատումներից հետո հետագայում լինելու է նոր հաստիքներով համալրում. Ղալումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացման գործընթացում սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատմանը հետագայում հաջորդելու է նոր հաստիքներով համալրում:  ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ղալումյանն այս մասին ասաց հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 2015-ից մինչև օրս Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնքներ միավորվել են՝ դառնալով 72 խոշորացված համայնք: 2021-ին իրականացվել է ամենածավալուն գործընթացը, 441 համայնք միավորվել է՝ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների կողմից համայնքների միավորման գործընթացն ուսումնասիրելուց հետո կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Մենք գտնում ենք, որ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում: Նույնիսկ ամենափոքր համայնքի պոտենցիալը էական նշանակություն է ունենում՝ ստեղծված «նոր ընտանիքի» բոլոր բնակավայրերի զարգացման գործում: Ֆինանսական հնարավորությունների համախմբման շնորհիվ պետության հետ համատեղ ընթացող սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աննախադեպ են, որոնք միավորված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հավաստմամբ շատ դեպքերում իրենց նախատեսածից արագ են լուծում համայնքային նշանակության հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ  Վահե Ղալումյանը: Ըստ նրա՝ արդեն խոշորացված համայնքների բնակչությունը ժամանակի ընթացքում պրոցեսի դրական արդյունքները վեր է դասում փոքր տեղային հարցերից: «Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, որին, համոզված եմ՝ ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,-ասաց պատգամավորը:
11:47 - 08 հունիսի, 2022
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ  քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:
13:43 - 16 դեկտեմբերի, 2021
Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները: Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:
16:27 - 12 նոյեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:  ««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը: Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 
14:17 - 12 նոյեմբերի, 2021
Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են: «Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա  քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
13:35 - 22 սեպտեմբերի, 2021
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով: «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց: «Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները»,- նշեց Ղալումյանը:
12:15 - 22 սեպտեմբերի, 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |armenpress.am|

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է ջրօգտագործման թույլտվության հայտը մերժել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը: «Փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսների քանակական և ըստ էության որակական փոփոխություններ չեն առաջացնում և չեն սպառնում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի կայունությանը: Միաժամանակ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների պահպանման տարածքները ներկայումս նկարագրական ձևով են սահմանված և քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչը բարդացնում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացը և խոչընդոտում թույլտվությունների տրամադրման ժամանակ ճշգրիտ որոշումների կայացմանը»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:
16:51 - 19 մայիսի, 2021
ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայաված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ:  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը: «Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասաց Տիգրանյանը:  Այսպիսով ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը: 
13:21 - 04 դեկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը |shantnews.am|

ԱԺ հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը |shantnews.am|

shantnews.am: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկարատև ընդմիջումից հետո նիստ է գումարել, որի սկզբում նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովը լքելու մասին.«Պարոն Բագրատյանը հեռացել է մեր հանձնաժողովից՝ մեծ ցավ պատճառելով բոլորիս, մենք շնորհակալ ենք Ձեզ՝  մեր հետ մոտ երկու տարի այս ծանր աշխատանքը անելու համար, և բոլորս գնահատում ենք այն մեծ ներդրումը, որ ունեցել եք նախագծերի ընդունման ու քննարկման համար: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, առաջարկել է դիտարկել պարոն Գրիգորյանի թեկնածությունը, մենք ծանոթ ենք վաղուց, գիտենք այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր նախկին փորձը, ուրախ ենք, որ միանում եք մեր թիմին»,- ասել է Կարապետյանը: Հանձնաժողովը կողմ է արտահայտվել Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը հաստատելուն, կողմ է եղել նաև Սերգեյ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս էր եկել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և գործում է որպես անկախ պատգամավոր:
14:56 - 10 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցումով  քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ առաջարկվող փոփոխությամբ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե: Նախագծիը նդունմամբ կկարգավորվեն համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը: Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականներին երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:  Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում, որտեղ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ: Այնուհետեւ հանձնաժողովը երկրորդ ընթերցումով քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության, ռացիոնալ օգտագործման, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման վերաբերյալ կարգավորումներ սահմանելն է:ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը երկրորդ ընթերցումով ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը): Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկթափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների կիրառմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը,  հանրապետության է կոլոգիական վիճակի բարելավմանը: Պատգամավորների հարցերը վերաբերել են հողամասերի օտարման կարգավորմանը, օտարմանդեպքերումհողամասերիկադաստրայինարժեքներին, քաղցրահամջրերիպահպանությանը եւ ռացիոնալօգտագործմանը, էկոլոգիական խնդիրներին: Երկրորդ ընթերցումով քննարկված օրենսդրական նախաձեռնություններըստացել են դրական եզրակացություն:
16:50 - 09 ապրիլի, 2020
Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում». քննարկում ԱԺ-ում |shantnews.am|

Ինչ փոփոխություններ են նախատեսվում «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում». քննարկում ԱԺ-ում |shantnews.am|

shantnews.am: ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում լրացուցիչ քննարկման է ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը: Անդրեասյանը ներկայացրել է սոցիալական ապահովության ռազմավարությունն ու նախատեսվող փոփոխությունները: Փոփոխությունները բխում են կառավարության ծրագրից, որով նախատեսված է, որ պետք է ձգտել մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Այդ նպատակի իրագործման համար պետք է էական նշանակություն ունենա բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Սա, ըստ նախատեսվող փոփոխությունների, պահանջում է, որ կարիքների գնահատումը կենտրոնացվի: «Այսօր կարիքների գնահատման ոլորտում ունենք տարբեր մարմիններ, որ այս գործառույթը իրականացնում են տարբեր օղակներ, որ ներգրավված են այս ոլորտում: Փոփոխությունը ենթադրում է, որ ուզում ենք ունենալ կարիքի միասնական գնահատում, որը կիրականացվի մեկ գրասենյակի կողմից և կապ չի ունենա, թե մարդ ինչ խնդրով է եկել: Պետք է նաև կարիքի գնահատման բովանդակային փոփոխություն տեղի ունենա: Այս տեսանկյունից առաջարկում ենք սկզբունքորեն նոր գնահատման ձևաչափ, որը հիմնված է նվազագույն երաշխավորված եկամտի գաղափարի վրա»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նոր փոփոխությամբ՝ նախատեսվում է նաև սոցիալական աշխատողների փոփոխություն, որոնք որակյալ կիրականացնեն կարիքի գնահատումը: Բացի այդ, 2021-ի բյուջետային համակարգում նախատեսվում է ծառայությունները պետական վկայագրերի միջոցով տրամադրելու քաղաքականություն իրականացնել:   «Խոսքը վաուչերային համակրագի մասին է, երբ ֆինանսավորումը տրվում է ոչ թե հաստատությանը կամ կազմակերպությանը, այլ անձին և նա ընտրում է, թե որտեղ ստանա այդ ծառայությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նախագիծն ընդունվեց:
15:15 - 24 փետրվարի, 2020