Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգացնում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։ Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո- և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։   Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։ Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Այսօր 11:48
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը

 |armenpress.am|

Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: «Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը: Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։ « Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:  
12:22 - 06 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն: «Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին: Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան: «Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը: Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»: Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:
14:00 - 05 հոկտեմբերի, 2022
Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար

 |armenpress.am|

Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը թույլ է տալու, որ, օրինակ, հայկական «Մածուն»-ը  որպես աշխարհագրական նշում (GI) ձևակերպվի և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել անցնի արտաքին շուկաներ: «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դեռ այս տարվա սկզբին բարձրաձայնվել էր այն խնդրի մասին, որ հայկական արտադրության մածունը «Մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «Մացոն»-ին ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են: Հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: «Օրենքով «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ, օրինակ, Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը»,-ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: «Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է»,-ասաց նա: Անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ Քերոբյանն ասաց, որ գինեգործները երբեմն դժվարությունների են հանդիպում արտահանելիս: «Կախեթ գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը կախեթը արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն»՝ փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև «Մացուն»-ին և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը  թույլ է տալու, որ մենք, օրինակ, «Մածուն»-ը մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո Վրաստանի հետ աշխարհագարական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել»,-ասաց նախարարը:
13:54 - 12 սեպտեմբերի, 2022
Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան

Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնամիկայի նախարարությունից։   «Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։   Վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։   Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։   ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։   Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր», - ասված է հաղորդագրության մեջ։  
14:29 - 09 սեպտեմբերի, 2022
Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման օժանդակության կարգը և պայմանները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, և դա ոգեշնչում է զբաղվել ներդրումների խթանմամբ։ Նա նշեց, որ  ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին՝ իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում․  «Շատ մարդիկ, ովքեր գործարաններ են կառուցում, հյուրանոցներ, տարբեր տեսակի ներդրումներ են անում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված։ Կլինի դա ջրատար, գազատար․ այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենը օգնելով նրանց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ։ Եթե որևէ ներդրող ներդում է անում մինչև 500 միլիոն դրամի չափով, մենք այդ գումարի 20%-ի չափով պատրաստ ենք տրամադրել այն ենթակառուցվածքը, որը իրեն անհրաժեշտ է։ Եթե 500 միլիոն դրամը գերազանցող գումար է, ապա 10%-ի չափով։ Այսինքն՝ եթե որևէ մեկը մեկ միլիարդ դրամի ներդրում է անում, մենք 500 միլիոնի 20%-ը և մյուս 500 միլիոնի 10%-ը տրամադրում ենք, այսինքն ՝ 150 միլիոն դրամի օժանդակություն ենք պատրաստ տալ»։
12:01 - 24 օգոստոսի, 2022
Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ

Մեկնարկել է ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացը. ստորագրվել է փաստաթուղթ

Նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկատնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային բորսայի ձևավորումը։Հուշագրի ստորագրումն ու իրագործումը էականորեն կնպաստեն ՀՀ գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և միջազգային առևտրի ծավալների աճին, ինչպես նաև պարենային անվտանգության բարձրացմանը։
15:25 - 22 օգոստոսի, 2022
Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան

 |armenpress.am|

Վերին Լարսով բեռնափոխադրող ավտոմեքենաների թողունակությունն աճել է 10 տոկոսով, բայց խնդիրը լուծված չէ․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին, բայց դեռ հերթերի խնդիրը լուծված չէ։ Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  վստահեցնելով, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։ «Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը թե՛ պրոցեսների, թե՛ ենթակառուցվածքների առումով»,– ասաց Քերոբյանը։ Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ հարկավոր է խնդրի մասին շատ խոսել։ «Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և ընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար», - ասաց նա՝ նշելով նաև, որ հայկական ընկերությունները տրանզիտի համար գումար են վճարում, իսկ դա եկամուտ է ապահովում։
13:37 - 11 օգոստոսի, 2022
Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում
 |1lurer.am|

Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: Նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը: «Ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, և մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մենք անցած տարի ունենք 1669.22 հա ինտենսիվ այգու հայտ. իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ ունենք, և դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մենք մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50 տոկոս քեշբեքը դառնալու է 30 տոկոս: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը ՔՊ կուսակցության նախընտրական թեզերից մեկն էր, և ուրախությամբ արձանագրեց, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հա-ի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել: «Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը պատշաճ ցանկալի մակարդակի չէ»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ թեև երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը, այսինքն՝ առկա է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում: «Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, և այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին, որպեսզի ժամանակակից տեխնիկա մտնի մեր վարելահողեր»,- նշեց վարչապետը:
12:22 - 11 օգոստոսի, 2022
Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության ծրագիրը
 |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ 1990-ականներին հողային ռեֆորմ է տեղի ունեցել, և գյուղացիական տնտեսություններին բաժանվել են հողակտրոներ: «Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություններ ունեն մոտ միլիոն 100 հազար հողակտոր, և միջին գյուղացիական տնտեսությունն ունի մեկուկես հեկտար ընդհանուր հողային տարածք, որը միջինում բաղկացած է 4 կտորից, և, բնականաբար, տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում, և մարդիկ չեն մշակում իրենց ունեցած հողակտորները»,- ասաց Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում: «Մենք, բնականաբար, Կառավարության ծրագիրն անցած տարի գրելիս գյուղատնտեսության զարգացումը տեսել ենք հենց հողերի մշակումը մեծացնելու և արտադրողականությունը բարձրացնելու մեջ: Մենք ծրագրում նշել ենք, որ իրականացնելու ենք հողային ռեֆորմ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հողերի կոնսոլիդացիայի աջակցության ծրագրի ներքո մասնավոր անձանց և ընկերություններին կոչ է արվում միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ: «Մեր ծրագրի էությունն այն է, որ այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք մեզ հետ պրոցեսը սկսելուց հետո կհավաքեն մի հողային միավորի մեջ, կստեղծեն մի մեծ հողային միավոր, Կառավարությունը կաջակցի այդ հողային միավորը բարելավելու հարցում: Մենք այդ ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցենք: Մեր հաշվարկներով՝ միջին հեկտարի կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 մլն 760 հազար դրամ, այսինքն՝ մեկ հեկտարի հաշվարկով պատրաստ ենք սուբսիդավորել կատարված ծախսերի 50 տոկոսը: Այս ծրագրով նախատեսված է, որ 23, 24, 25 թվականներին մենք ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացրած հողակտոր կունենանք: Մեր Կառավարության ծրագրի թիրախ է 2026 թվականին վարելահողերի մշակման մակարդակը այսօրվա 50 տոկոսից բարձրացնել մինչև 75 տոկոս, և կարծում ենք, որ այս ծրագիրը կօգնի այդ պրոցեսն արագացնելուն»,- ասաց Քերոբյանը:
12:24 - 04 օգոստոսի, 2022
Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրման ծրագիրը կարող է չիրականանալ՝ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում․ Վահան Քերոբյան
 |factor.am|

Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրման ծրագիրը կարող է չիրականանալ՝ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում․ Վահան Քերոբյան |factor.am|

factor.am: Քաղաքացիական ակտիվիստներն ահազանգում են, որ չնայած ԿԳՄՍ-ի, Շրջակա միջավայրի նախարարության զգուշացումներին, որ Հատիս լեռան վրա շինաշխատանքները պետք է կասեցվեն՝ դրանք, այդուհանդերձ, շարունակվում են։ Ինչո՞ւ իրավապահները չեն կասեցնում աշխատանքները, որովհետև Նիկոլ Փաշինյանը ողջունե՞լ է արձանի կանգնեցումը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով այս հարցին, նշում է․ «Ես գիտեմ, որ շինարարական աշխատանքները չեն իրականացվում։ Ինձ ՊՎԾ-ի իմ գործընկերն է ասել, որ ոչ մի շինարարություն չի ընթանում։ Մենք այս ծրագիրը դիտարկում ենք որպես պոտենցիալ ներդրումային ծրագիր և, որը կարող է իրականանալ և կարող է չիրականանալ, եթե հանկարծ պարզվի, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ։ Եվ եթե պարզվի, որ օրենսդրական առումով չենք կարողանալու հաղթահարել այդ խոչընդոտները, ապա որևէ մեզնից որևէ մեկը կաշկանդված չէ իր՝ որևէ միջոցառման մասնակցությամբ կամ հրապարակային ասած որևէ խոսքով»։
15:46 - 29 հուլիսի, 2022
Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

Քերոբյանի խոսքով՝ Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները, հակառակը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա: Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից. «Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան, և ըստ ընթացակարգերի արդեն անցել են շինարարական աշխատանքների», - անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանն՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում, բնականաբար այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով», - վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ եթե ծրագիրը իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա նաև. «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է՝ համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն: Պատմամշակութային տարածքներում բացառված չեն ներդրումները, սակայն կա հատուկ կարգ ներդրումները անելու, պետք է տարբեր գերատեսչություններ իրենց համաձայնությունը տան, պատմամշակութային միջավայրը չխաթարվի», - ասաց նա: Նախարարն ընդգծեց՝ իր ներկայանալը այդ միջոցառմանը չի նշանակում, որ պետք է շրջանցեն օրենքները, հակառակը: Չնայած պետական երկու գերատեսչությունների հայտարարություններին, որ Հատիս լեռան վրա շինարարությունը կասեցվել է, այսօր էլ սարի լանջին շինաշխատանքներ էին ընթանում, պարզել էր «Ազատության» նկարահանող խումբը: Նախարարն ասուլիսի ժամանակ ասաց, թե այն, ինչ կատարվում է, օրենքով թույլատրելի է: Իսկ եթե այս տարածքը բացառվի, կգտնեն այլ լուծումներ, հավաստիացրեց Քերոբյանը: Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև անկանխիկ գործարքներին անցնելուն. հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտել է շրջանառության մեջ, և մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ «Մենք խոսում ենք նրա մասին, որ կառուցենք երկիր, որ արժանի տեղ կլինի մեր երեխաների համար ապրելու», - նախ ասաց նախարարը՝ հավելելով, որ վաղուց պետք է ընկերություններում սովորած լինեին անկանխիկ գործարքներին: Քերոբյանը կոչ արեց բոլորին մտածել, թե ինչպես թափանցիկ աշխատելով կարողանան աշխատել եկամտաբեր. «Հաճախ աշխատում ենք ցածր արտադրողականությամբ, և բիզնեսների խնդիրների մեծ մասը ցածր արտադրողականության մեջ է թաղված, և շատ ժամանակ ընկերությունների հիմնադիրները փոխանակ google անեն և տեսնեն, թե աշխարհի մյուս երկրներում իրնց գործընկերներն ինչպես են բարձր արտադրողականությամբ աշխատում նույն բիզնեսն անելիս, մտածում են, որ հարկերից խուսափելը կամ հարկերը թաքցնելը ամենալավ ձևն է փող աշխատելու: ՀՀ միջին բիզնեսը մոտ 7-8 անգամ ավելի ցածր արտադրողականություն ունի, քան նույն բիզնեսը տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անդամ երկրների մեջ», - հավելեց նա: Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ եթե դրամն էլի արժևորվի, Կենտրոնական բանկը պե՞տք է թույլ տա անվերջ լողալ, թե՞ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ԿԲ-ն հիմա ոչինչ չի անում, այնպես չէ, որ այս աշխատանքը միայն ԿԲ-ն պիտի անի: Մեր կարծիքով՝ 450 դրամը մեր տնտեսության համար կարմիր գիծ է, և այսպիսի բարձր արժևորում ունեցող դրամը խիստ վտանգում է մի շարք արտահանմանը միտված ոլորտներ»: Հարցին, թե ունե՞ն ծրագրեր՝ ՀՀ տեղափոխված ռուս մասնագետներին երկրում պահելու համար, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք ՄըքՔենզի ընկերության հետ բավական լուրջ աշխատանք ենք կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձևավորել ենք այն անելիքների ցանկը, որը անելու պարագայում կկարողանանք երկար պահել այս մարդկանց Հայաստանում: Ամբողջ աշխարհում շատ սուր պայքար է նորարարական մտածելակերպ ունեցող տաղանդավոր մարդկանց համար, և աշխարհի քաղաքները սուր մրցակցության մեջ են այդ պայքարում: Այս պայքարին միացավ նաև Հայաստանը, և մենք տեսնում ենք շատ լավ հնարավորություններ»: Ըստ նրա՝ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխած շատ ընկերություններ են խոստացել մնալ Հայաստանում: Օգտատերերից մեկի հարցին՝ կո՞ղմ է արդյոք հայ - թուրքական սահմանի բացմանը՝ հաշվի առնելով առկա մտավախությունները, մասնավորապես՝ թե Հայաստանի տնտեսությունը «կուլ կգնա» այդ մեծ տերության տնտեսությանը, տեղական արտադրողները կտուժեն, հաշվարկվա՞ծ են արդյոք վտանգները, նախարարն արձագանքեց. «Մենք ժամանակին շատ դեմ էինք, որ հայ - թուրքական սահմանը բացվի, թուրքական ապրանքների արգելքը հանվի, բայց մեր գործընկերների հետ, կառավարության գործընկերների հետ տնտեսական և քաղաքական շահերը համադրելու արդյունքում որոշվեց, որ պետք է բացվի, հանվի թուրքական ապրանքների էմբարգոն: Եվ հիմա, ըստ էության, շուկան աշխատում է միակողմանի, առևտուրը աշխատում է միակողմանի՝ մենք միայն գնում ենք: Եվ հիմա հայ - թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով նշանակելու է, որ մենք ոչ միայն գնում ենք, այլ նաև վաճառում ենք, և դա էապես լավացնելու է այսօրվա իրավիճակը, ոչ թե վատացնելու»: «Այսօր մենք արդեն որևիցե սահմանափակում չունենք թուրքական ապրանքներ գնելու առումով, և մեր ընկերությունները, ինչքան իրենց անհրաժեշտ է, այդ ապրանքները գնում են», - նշեց Քերոբյանը՝ տեղական արտադրողների վերաբերյալ հարցին պատասխանելով. - «Տեղական արտադրողները որոշ չափով արդեն տուժում են, որովհետև թուրքական տնտեսությունը հզոր է, թուրքական լիրան կտրուկ ձևի արժեզրկվում է, իսկ մերը՝ արժևորվում, բազմաթիվ դժվարություններ կան: Բայց, էլի եմ ասում՝ եթե հայ - թուրքական սահմանը բացվի, մենք կկարողանանք գնելու հետ մեկտեղ նաև վաճառել, այսօր մենք միայն կարողանում ենք գնել»: «Հայ - թուրքական սահմանի բացվելը միայն մեզ է օգուտ՝ այս պարագայում», - վստահեցրեց նախարարը:  
09:32 - 19 հուլիսի, 2022
Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը
 |news.am|

Փաշինյանը հողային բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ է ստեղծել. այն կղեկավարի Քերոբյանը |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում ՀՀ-ում հողային բարեփոխումների քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավարը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է: Խմբում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արդարադատության փոխնախարար Ա. Հարությունյանը: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով: 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։ 3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
14:29 - 15 հուլիսի, 2022