«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին, նախագահը Գևորգ Թամամյանն է։

Կուսակցությունը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Կարին Տոնոյանն էր։

«5165 ազգային պահպանողական շարժում»-ը ստացավ 15 549 ձայն (1.22%) և չանցավ 8-դ գումարման ԱԺ։

Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել

Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է գործողությունների պլանի մասին․ «Հարգելի՛ հայրենակից, Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում: Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը:Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը: Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով` տալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.  Գործողությունների խումբ 1. Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ: Գործողությունների խումբ 2.  Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել: Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին: Գործողությունների խումբ 3. Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավոր` անցումային կառավարության ղեկավարը` վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն: Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը: Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզ` ժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը` հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:  Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը: Հայտարարությունը բաց է միանալու համար»:
12:39 - 15 սեպտեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

Ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիայի մասնակիցների հորդորով մտել են ԱԺ

ԱԺ-ում շարունակվում է բողոքի ակցիան, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ԱԺ շենքի ներսում են։ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը ԱԺ դիմաց հայտարարեց․ «Ես դիմում եմ հայոց բանակին։ Մենք կարիք ենք ունենալու բանակի աջակցությանը։ Դիմում եմ բոլոր այն սպաներին, ովքեր հիմա անգամ զորակոչված են, որպեսզի հիմա հայտարարեն, որ սատարում են այս շարժմանը և մեզ հետ են»։ Նա հայտնեց, որ իր ձեռքին ՔՊ պատգամավորների հասցեներն են, ապա հնչեցրեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն և ասաց, որ այս պահին գնում են այնտեղ։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներս են գնացել ԱԺ․ «Աժ-ում արդեն լույսերը վառվում են, պատգամավորներն արդեն ԱԺ-ում են։ Մնաք այստեղ՝ որպես աջակցություն արդեն շենքում գտնվող պատգամավորների, որպեսզի իրենք կազմակերպեն գործընթացը։ Հրավիրվելու են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, որոնք նույնպես ի պաշտոնե պարտավոր են ապահովել այս պահին հասարակության պահանջով ԱԺ բնական գործունեությունը»։ «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն էլ դեմ արտահայտվեց ՔՊ-ական պատգամավորների տներ գնալուն․ «Դա նշանակում է մասնատել ժողովրդին և տալ ոստիկանի ձեռքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, հենց այս հրապարակը պիտի մարդաշատ լինի»։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ՔՊ 18 պատգամավորի պահանջում են միանալ, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվեն, և անվստահություն հայտնելու գործընթացը սկսվի։
02:08 - 15 սեպտեմբերի, 2022
«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

«Միանում ենք զոհված ծինծառայողների ծնողներին». «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բարձրագույն դատական խորհրդի շենք, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատներին, որոնք ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։ «Երեկ դատարանում ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ «արա»-ով են խոսել։ Ինչ վարքագիծ որ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Միանում ենք իրենց», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները դիմում են ԲԴԽ-ին՝ պահանջելով հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով ծնողներին և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը: «Ինչու մեզ չեն ճանաչել տուժող, այս պահի դրությամբ 27 մարդ է ճանաչվել տուժող։ Դատավարությունն ընթանում է, բայց մենք նոր փորձում ենք հասնել նրան, որ մեզ տուժող ճանաչեն։ Է՞լ ինչ պետք է լիներ, որ մեզ տուժող ճանաչեին» , - լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա ասաց, թե դատավարությունը չի կարող օրենքի ուժի սահմաններում տեղի ունենալ և իրենք՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները անվստահություն են հայտնում։
12:02 - 26 մայիսի, 2022
Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Թոռնիկ Ալիյանը վկա է․ ՔԿ

Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Էմմա Սարգսյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝  հավաքին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար։ Խոսքը վերաբերում է ընդդիմության վերջին ժամանակներս կազմակերպվող հավաքերին։ Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակել էր մի խոսակցություն`  կից գրելով, թե Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունը ընդդիմության հավաքներին։ Թոռնիկ Ալիյանը մեր զրույցում հաստատել էր, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, սակայն պնդել էր, թե գումարի դիմաց չի կազմակերպել ուսանողների՝ հավաքներին մասնակցությունը։ Նա նաեւ նշել էր, որ խոսակցությանը ներկա անձանց մեջ Ավետիք Չալաբյանը չի եղել։ Վարդան Թադեւոսյանի մեզ հայտնեց, որ Թոռնիկ Ալիյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ հավաքներին մասնակցելու համար երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու եւ որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով 2000 ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր «5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաեւ դասախոս Էմմա Սարգսյանը։ Էմմա Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ քանի որ ՔԿ հաղորդագրության մեջ Սարգսյանի անունը շոշափվել է, դրանից հետո նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, քանզի դա արդեն փաստացի քրեական հետապնդման նշան է։ Դրանից հետո քննիչը, պաշտպանական կողմի համար անհասկանալի կերպով, որոշում էր կայացրել Սարգսյանին ձերբակալելու մասին։ Պաշտպանը բողոքարկել էր ձերբակալման որոշումը, սակայն հաշվի առնելով, որ 24 ժամ անց քննիչի որոշմամբ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ բողոք հետ էր վերցրել․ «Մենք որոշեցինք բողոքը չպնդել, քանի որ ազատ արձակվելուց հետո այն արդեն առարկայազուրկ էր դառնում, ես ինքս, իմ պաշտպանյալի հետ խորհրդակցելով, ձերբակալման դեմ բողոքը հետ վերցրի»։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մեղադրանքի վերաբերյալ ֆորմալ առումով դիրքորոշում չեն հայտնել, չեն ասել, թե մեղքը ընդունում են․  «Այս գործում ամենակարեւոր երկու հանգամանքները հետեւյալներն են․ գործ ունենք հանցակազմի հետ, որը հուլիսի 1-ից այլեւս գոյություն չի ունենալու (նկատի ունի՝ այս տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով,- հեղ․), հետեւաբար այն որեւէ հանրային որեւէ վտանգավորություն չի ներկայացնում, իսկ հանցագործությունը առաջին հերթին պետք է հանրային վտանգավորություն ներկայացնի, եթե ներկայացներ, նոր օրենսգրքում այն ամրագրված կլիներ, եւ երկրորդ, այս ամեն ինչի հիմքում տեսնում ենք ձայնագրություն, որի թե ձայնագրման ընթացքը, թե համացանցում հայտնվելու հանգամանքները, մեղմ ասած, շատ կասկածելի են»։ Ազատ արձակվելուց հետո Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե սա քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործ է։ Երեկ հայտարարություն է տարածել նաեւ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը՝ Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ապօրինի որակելով։   Միլենա Խաչիկյան  
13:23 - 17 մայիսի, 2022
Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում. փաստաբանները հայտարարություն են տարածել

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում. փաստաբանները հայտարարություն են տարածել

Ավետիք Չալաբյանի պաշտպաններ՝ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հայտարարություն են տարածել՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափության վերաբերյալ. «2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհիմն կերպով բավարարել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ ՄԵՂԱԴԱՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան միտումնավոր ակնհայտ պրովոկացիա անող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Ոչ նյութական արժեքներից խոսող անձը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող ունենալ զրուցակցին նյութապես շահագրգռելու շարժառիթ։ Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարծ լինի իրեն ապօրինաբար մեխսագրվող արարքը։ Այս պարագայում ամբողջությամբ բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը՝ երկու և ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագռգռություն տրամադրելը։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով առաջադրվել է մեղադրանք և վերջինս դատարանի անօրինական որոշմամբ կալանավորվել է։ Միանշանակ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը կրում է պատժիչ բնույթ։ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ 05.05.2021թ․ ընդունված և 01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ արարքը չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ։ Որևէ ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հասարակության շրջանում բարձր հարգանք և հեղինակություն վայելող անձը կխուսափի կամ կխոչընդոտի մի քրեական գործի քննություն, որը մեկ և կես ամիս հետո ենթակա է լինելու կարճման։Ավելին, մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը ընդհանրապես տրամադրվել է, առավել ևս՝ 2 և ավելի անձանց։ Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել, պարզելու, թե արդյոք առկա է որևէ երկրորդ անձ, որին պետք է տրամադրվեր կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն։ Նման պայմաններում, ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես այն նպատակով, որպեսզի հաղթահարվի առավելագույն ժամկետի ցենզը, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ ԱՄՓՈՓՈՒՄ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։ Ըստ այդմ՝ մի կողմից ի սպառ բացակայում է արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝ կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է, այսինքն՝ ընդամենը մեկ և կես ամսից քննությունը դադարելու և քրեական գործը կարճվելու է, ուստի չկա այդ քննությունից՝ Ավետիք Չալաբյանի կողմից խուսափելու կամ խոչընդոտելու որևէ իրական և տրամաբանական շարժառիթ»,-ասված է հայտարարության մեջ։  
14:06 - 16 մայիսի, 2022
Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

«5165 շարժման» անդամ, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կոչ է հղել կալանավայրից. «Սիրելի´ բարեկամներ, շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից: Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը: Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»: Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի, քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
12:51 - 16 մայիսի, 2022
Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում․ 5165 շարժում

Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում․ 5165 շարժում

«5165» շարժմումը հայտարարությունը է տարածել, որում ասվում է․ «Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում»։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է երեկ. նա կասկածվում է հավաքներին ուսանողների մասնակցության նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
11:17 - 13 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են
 |hetq.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են |hetq.am|

hetq.am: Արդեն հինգերորդ օրն է ինչ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ բողոքի ակցիաներ են: Բողոքի ակցիաների մեկնարկը տվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ապրիլի 17-ից անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Հաջորդ օրվանից անժամկետ հացադուլ են իրականացնում արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երկու երիտասարդ: Ազատության  հրապարակի մեկ այլ հատվածում բողոքի ակցիաներ են անում «5165» շարժման անդամները, հրապարակում են նաև «Սև հովազ» ջոկատի անդամները: Վանեցյանին ուղեկցում են ընտանիքի անդամները՝ կինը և ավագ որդին, ինչպես նաև իր անձնական անվտանգությունը: Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունները պետք է հեռանան, և հիմնական նպատակը, որ հավաքվել են Ազատության հրապարակում, անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալն է: «Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է սպառնալիքի լեզվով, խոսում է Երևանը, Սևանը գրավելու մտադրության մասին, և մենք չենք տեսնում որևէ արձագանք Հայաստանի կողմից: Անգամ տեսնում ենք Ալիևի կողմից վիրավորական արտահայտություններ վարչապետի հասցեին, անկախ նրանից՝ ոնց եմ վերաբերվում վարչապետին, ինձ համար որպես հայ մարդու, տհաճ է, երբ թշնամի երկրի ղեկավարը վիրավորում է իմ երկրի ղեկավարին, բայց որևէ արձագանք չենք տեսնում»,- ասում է Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանն արձագանքում է իր հասցեին հնչած ցանկացած մեղադրանքին, սակայն որևէ կերպ չի պատասխանում Ալիևին: «Կարող ենք ենթադրել, որ կաշկանդվածություն, պայմանավորվածություն ունի և չի կարողանալու հայանպաստ որոշումներ կայացնել, հայանպաստ օրակարգ ձևավորել»,-ասում է ընդդիմադիր գործիչը: Դիտարկմանը, որ իշխանության համակիրների կողմից սոցցանցերում տեսակետներ են հնչում, որ պետք է Վանեցյանին զրկել երբեմնի ստացած կոչումներից, վերջինս արձագանքեց. «Գլուխները պատով կտան ինձ կոչումներից կզրկեն: Էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց արժանացել եմ իմ՝ երկարատև ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կալանքի, հավատացեք՝ վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, հինգից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներց սկսած, որը սահմանում էր ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում՝ վարչապետի մահափորձի մեղադրանքով, որն ամբողջությամբ հերքվեց, և գործը կարճվեց»,- ասաց նա: Վանեցյանի հավաստիացմամբ՝ չի արել որևէ քայլ, որն օրենքից դուրս է և որի համար իրեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Ըստ նրա՝ իշխանությունների կիրառած գործիքը կեղծ տեղեկություններով անձին վարկաբեկելու փորձն է: Հացադուլ հայտարարած երիտասարդներին տեսակցելու էր եկել Տեր Շահեն քահանան, նրա խոսքով՝ եկել էր սուրբ հաղորդություն տալու իր եղբայրներին: Տղաների հետ զրուցել էր նաև պատգամավոր Գեղամ Նազարյանը: Մեզ հետ զրույցում Նազարյանը մանրամասնեց, որ խորհուրդ է տվել վերջիններիս դադարեցնել հացադուլը: Նազարյանի խոսքով՝ Ազատության հրապարակը սակավամարդ է, քանի որ խնդիր դրված չէ, որ բազմամարդ լինի: «Շարքային քաղաքացին գալիս պտտվում, գնում է, բայց եթե կանգնի, մնա, հետո մյուսը գա, արդեն կտեսնենք ինչքան բազմամարդ է իրականում: Մինչ էս պահը տենց խնդիր դրված չէ, որ ժողովուրդ, գնում ենք Ազատության հրապարակ ու մնում ենք, հենց դրվի, վստահ եմ, որ հազարավոր կլինեն»,- ասաց պատգամավորը: Նազարյանի խոսքով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վաղուց է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց՝ առաջիկայում կտեսնենք իրենց նախաձեռնած տարբեր քայլերն ու գործողությունների ծրագիրը: Պատգամավորը սակայն այն տեսակետին չէ, որ պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և պայքարը միայն փողոցում ծավալել:   Շարունակությունը՝ hetq.am-ում
17:14 - 21 ապրիլի, 2022
«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և անժամկետ պայքար սկսում |armenpress.am|

«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և անժամկետ պայքար սկսում |armenpress.am|

armenpress.am: «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:   «Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր թիմային և կուսակցական շահերից: Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Մի անձնավորեք այս պայքարը, հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը, դուրս եկեք, համախմբենք միավորվենք և հայրենիքը դուրս հանենք այս ծանրագույն վիճակից»,-  ասաց Տոնոյանը:
13:00 - 19 ապրիլի, 2022
Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո․ «5165 շարժման» հայտարարությունը

Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո․ «5165 շարժման» հայտարարությունը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո։ Այն ներկայացնում ենք ստորև․  «Ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները․ 1․ Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում, 2․ Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ, 3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ, 4․ Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում, 5․ Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։ Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևս չեն ղեկավարելու այն»,- ասված է հայտարարությունում։
11:46 - 19 ապրիլի, 2022
«5165 շարժում»-ը ներկայացրել է մի շարք պատճառներ, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա

«5165 շարժում»-ը ներկայացրել է մի շարք պատճառներ, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։ Ձախողման հիմնական ուղղությունները․   Ներքին քաղաքականություն   1. Դավաճանել է իր իսկ հայտարարած հեղափոխության արժեքներին և սկզբունքներին,   2. Տապալել է պետական կառավարումը ռազմական և արտակարգ դրության ժամանակ,   3. Ժողովրդավարություն հաստատելու, իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունն ապահովելու փոխարեն մենաշնորհել է ողջ պետական իշխանությունը, այդ թվում՝ արտաքին ու ներքին քաղաքական որոշումների կայացումը,   4. Կոռուպցիան արմատախիլ անելու փոխարեն շարունակում է այն հովանավորել և վերարտադրել,   5. Սոցիալական արդարություն ապահովելու փոխարեն նա շարունակել է պետության կառավարումը և հանրային միջոցների բաշխումը իրականացնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, որին տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում   6. Պետական կառավարման ոլորտում խոստացած բարեփոխումների և արդիականացման փոխարեն կազմաքանդել է պետական համակարգը,   7. Որևէ ձախողման դեպքում խուսափում է պատասխանատվությունից, մեղքը բարդում է երրորդ անձանց վրա՝ մշտապես փոխելով կամ փոխատեղելով պաշտոնյաներին,   8. Չի կատարում 2021թ․ նախընտրական խոստումները, հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու հանձնառությունը։   Արտաքին քաղաքականություն   1. Ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,   2. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո փչացրել է հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ գործընկեր պետությունների հետ, փոշիացրել է դիվանագիտական բոլոր լծակները, որ Հայաստանն ուներ,   3. Ստորագրել է նոյեմբերի 9-ի կործանարար հայտարարությունը՝ ուղի հարթելով Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման համար,   4. Հայաստանի կշիռն ու ինքնուրույնությունը բարձրացնելու փոխարեն, գրեթե զրոյացրել է պետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը,   5. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միակողմանիորեն, կամայական որոշումներով բերել է նրան, որ Հայաստանը կորցրել է սուվերեն տարածքներ, ռազմավարական բարձունքներ, միջպետական ճանապարհի առանձին հատվածներ,   6. Տապալել է հետպատերազմյան բանակցային գործընթացը, հայ ժողովրդին ստիպում է համակերպվել Արցախը Ադրբեջանին հանձնելու հեռանկարի հետ և փորձում է այն մատուցել որպես խաղաղություն,   7. Ժողովրդին մոլորեցնելով խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգով ու ահաբեկելով պատերազմի վտանգով՝ փորձում է Հայաստանը մտցնել Թուրքիայի ենթակայության տակ,   8. Արտաքին քաղաքական օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը,   9. Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ, այն դարձրել առևտրի առարկա, վերածել արտաքին ուժերի միջև հնարավոր ռազմական բախման մարտադաշտի։   Բանակ և անվտանգություն   1. Իմանալով, որ պատերազմ է սպասվում, չի պատրաստել պետությանն ու ժողովրդին այդ պատերազմին,   2. Փաստացի ստանձնելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունները՝ պատերազմի ժամանակ չի ապահովել բանակի կառավարումը, փոխարենը բոլոր ձախողումները բարդել է տարբեր անձանց և կառույցների վրա,   3. Բանակի արդիականացման և վերազինման փոխարեն զբաղվում է բարեփոխումների իմիտացիայով և փաստացի կազմաքանդմամբ,   4. Գլխատել է բանակի և ռազմական արդյունաբերության ղեկավարումը։   Ազգային համերաշխություն   1. Հասարակությունը բաժանել է հակամարտող ճամբարների, ազգի մեջ սերմանել ատելություն և պառակտում․ արել է այն, ինչ երկար տարիներ ուզում էին անել երկրի թշնամիները,   2. Օգտագործելով հետպատերազմյան հոգեբանական տրավման և հասարակությանը շարունակաբար ահաբեկելով նոր պատերազմով՝ նրան ստիպում է հաշտվել իր ընդունած զիջումների հետ և հրաժարվել ազգային-պետական շահերից, պատմությունից, արժանապատվությունից,   3. Հայրենիքն ու Սփյուռքը առավելագույնս հեռացրել է միմյանցից։   Հ․Գ․ հաջորդիվ այն մասին, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ձերբազատվելուց հետո»։
15:22 - 18 ապրիլի, 2022
Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը. հասարակական և քաղաքական գործիչներ

Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը. հասարակական և քաղաքական գործիչներ

Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այս մասին տեղեկանում ենք «5165 շարժման» ֆեյսբուքյան էջից: ««5165 շարժումը», հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն, ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
10:20 - 15 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. 
«5165» շարժման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. «5165» շարժման հայտարարությունը

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։ Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։ Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։ Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․ Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը»։
10:53 - 14 ապրիլի, 2022
Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա մեր ջանքերի շնորհիվ է. Կարին Տոնոյան
 |factor.am|

Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա մեր ջանքերի շնորհիվ է. Կարին Տոնոյան |factor.am|

factor.am: «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պաշտպանելու Արցախի անկախության ճանաչման պահանջը։ «Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ կլինի մեր ջանքերի շնորհիվ, մինչ այսօր մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ»,- բողոքի ցույցի ժամանակ այս մասին նշեց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը: «Հայաստանում կան ուժեր, որոնք անկախ նրանից, թե Փաշինյանը որտեղ ինչ փաստաթուղթ կստորագրի, դեմ են լինելու դրան, եթե դա դեմ լինի Արցախի անկախությանը կամ դրանով Արցախը թողնվի Արցախի. Արցախը երբևէ չի լինելու Արբեջանի կազմում, Արցախի տերը հայ ժողովուրդն է և նա է որոշելու Արցախի ճակատագիրը»,- նշեց Տոնոյանը:
15:03 - 06 ապրիլի, 2022