Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (ՀՊՃՀ) էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը (բակալավրիատ): 2014թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,  2017թ.՝ նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» բաժնի ասպիրանտուրան: 2016թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի իրավունքի եւ միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցը, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագիրը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

2009-2012թթ. աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ համակարգող: 2012-2015թթ.՝ ՀՊՃՀ ռեկտորի օգնական: 2013-2014թթ.՝ «Գեգամետ» ՍՊԸ տնօրենի խորհրդական: 2013-2014թթ.՝ «Գավաթ» սուրճի կրպակի մենեջեր: 2014-2016թթ.՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող: 2015-2016թթ.՝ «Կասկադ» հյուրանոցի գիշերային հերթափոխի ադմինիստրատոր: 2016-2018թթ.՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ դասախոս: 2017-2018թթ.՝ «Ռադիո Վան» ՍՊԸ «Գրանի պրավդի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան: 2017-2019թթ.՝ «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանի միջազգային կապերի պատասխանատու: 2016 թվականից ՀՀ ՊԿԱ դասախոս է, 2019 թվականից՝ «Լույս» հիմնադրամի գիտնական-հետազոտող:

2010-2012թթ. եղել է ՀՊՃՀ գիտական եւ կառավարման խորհուրդների անդամ:

2011-2017թթ.՝ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 2012-2017թթ.՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ: 2012-2015թթ.՝ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ: 2015-2017թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ նախագահ:

2012 թվականից ՀՀԿ անդամ է: 2016 թվականից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար, 2018 թվականից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը. «Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին»,- գրել է նա:
17:33 - 30 հունվարի, 2024
«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության
 |aysor.am|

«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր այս մասին՝ տեղեկացնելով, որ վարույթը վերաբերում է ՀՀ ՔՐ. օրենսգրքի 330-րդ հոդվածին (բռնություն գործադրելու հրապարային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են ԱԺ-ում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած մտքերը։ Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։ «Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա վստահեցրեց, որ իր գործունեությունը, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։
11:48 - 23 նոյեմբերի, 2023
Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել

Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել։   «Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է  պատգամավորը։ Հիշեցնենք, որ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Երևանն ինչպե՞ս է փոխվելու, ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։
17:17 - 10 նոյեմբերի, 2023
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։ Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։ «Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։ «Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։ ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
17:10 - 09 նոյեմբերի, 2023
Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան  |tert.am|

Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Փաշինյանի երեկվա ասածից կարող ենք անել հետևլայ եզրակացությունը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Փաշինյանը երեկ հպարտությամբ ասում է՝ մենք նաև դավաճանության լոգո ենք մտածել, ու տենց ահագին ուրախ էր դրանով, անուն էր դրել մնացածի նման: Ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով: Խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել, սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ: Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից»,- ասել է նա:
13:49 - 26 հոկտեմբերի, 2023
Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը
 |armeniasputnik.am|

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ ՀՀ ԱԺ–ում վարման կարգով հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Վերահաս վտանգի ժամանակ ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշեք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու լծված են միայն քաղաքական մեղավորներ նշանակելով»,– ընդգծեց նա։ Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց ՀՀ ԱԺ նախագահը։ Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրա ելույթը իշխանական պատգամավորները համարեցին միակ կառուցողական և տարբերվող ելույթը` ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների։
11:19 - 03 հոկտեմբերի, 2023
Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է Ազգային կոմիտեի հանրահավաքը։ Կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն իր ելույթում խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։  «Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։ Շարժմանը չմիացած քաղաքացիներին դիմելով՝ Մամիջանյանը նշեց, որ եթե շարժումը ձախողի, դրա համար «պատասխանատվություն ենք կրելու բոլորս»։
19:48 - 24 սեպտեմբերի, 2023
Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը: Ըստ աղբյուրի՝ պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին: Նշվում է, որ խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը և ի թիվս այլ հարցերի` խոսել նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից և մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:
18:47 - 13 սեպտեմբերի, 2023
Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|

Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանն է, որ Արցախի նախագահի ընտրությանը որևէ բացասական արձագանք չի արել, այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:  Սրանից ելնելով, ըստ նրա, կարելի է անել հետևություն` ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, պետք է շեշտել` Արցախն ունի դաշնակիցներ:   «Դա տեսանելի է թե' հրապարակային, թե' ոչ հրապարակային հայտարարություններով», - նշեց Մամիջանյանը:   Նա կոչ է անում սպասել մի քանի ժամ ու հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում ու ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նոր ղեկավարությունը:   «Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, պետք է արձանագրենք, որ Արցախում իրավիճակը օրհասական է, բայց բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեն բարեկամներ, հարազատներ, կարող են տեղեկանալ, որ խոսքը կյանքի ու մահվան ժամերի հարց էր, այնպես որ` որոշումներն ու գործընթացները պետք է գնահատել փաթեթային»,- նշեց Մամիջանյանը:
14:02 - 12 սեպտեմբերի, 2023
Կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար․մոտ ապագայում բոլոր թերահավատները կտեսնեն դա․ Հայկ Մամիջանյան |news.am|

Կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար․մոտ ապագայում բոլոր թերահավատները կտեսնեն դա․ Հայկ Մամիջանյան |news.am|

news.am: Ըստ բոլոր հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսը անհնար է  համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Այստեղ հավաքվածները միայն փոքր մասն են մեր այն հայրենակիցների, որոնք այդ կարծիքին են: Ինչ վերաբերում է ակնկալիքներին. Եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ Հայաստանի զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինը երգել հայերենով, այլ ոչ թե մուղամի տեսքով, եթե ուզում ենք՝  հայերենով ուսանեն մեր երեխաները դպրոցներում, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի: Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես, այլ մասնակից ու իրագործող կլինեն  Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,-ասաց նա:Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Մամիջանյանն ասաց. «Ես կասկած անգամ չունեմ, որ Արցախում այս պահին ձեւավորվող իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ մեր վիրական պայքարի դրսեւորումենրին ու հաղթանակ ավարտին: Ես կասկած անգամ չունեմ, որ պարոն Շահրամանյանը, պարոն Իշխանյանը, Արցախի մեր մյուս գործընկերները լսելի կդարձնեն Արցախի քաղաքացիների ձայնը աշխարհին, եւ որ ոչ պակաս կարեւոր է, այստեղ հրապարակում 7 շերտ ոստիկանների զինապատ դռների եւ զրահաբաճկոնների հետեւում պախկված այսպես կոչված իշխանություններին»: Հարցին, թե ինչու իր նշած բնակչության 90 տոկոսը ներկա չէ հրապարակում, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ մենք պետք է ունենանք պետություն, Արցախը պետք է շարունակի գոյություն ունենալ, զարգանալ ու հզորանալ»: Նա նաեւ հայտարարեց, որ կա բավարար էներգիա փոփոխությունների հասնելու համար եւ մոտ ապագայում դա բոլոր թերահավատները կտեսնեն: 
21:39 - 02 սեպտեմբերի, 2023
Բանակցային սեղանին հայկական որևէ պահանջ չկա. Հայկ Մամիջանյան
 |azatutyun.am|

Բանակցային սեղանին հայկական որևէ պահանջ չկա. Հայկ Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am:  Որևէ ակնկալիք, երբ հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, ունենալ դրական հնարավոր չի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  «Ազատություն». - Շաբաթ նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Մամիջանյան. - Որևէ ակնկալիք, երբ հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, ունենալ դրական հնարավոր չի։ Ու ես փորձեմ բացատրել, թե ինչու դա միայն անձով չի։ Անձով էլ է պայմանավորված, բայց ինչի ոչ միայն։ Բանակցային սեղանին այս պահին հայկական պահանջ, հայկական օրակարգ չկա։ Միակ թերի ձևակերպումը, որ իրենք անում են, դա Արցախի բնակչության, Արցախի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումն է։ Եվ ձեզ վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան պատասխանում է հետևյալը՝ այդ միջազգային երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։ Չխորանանք հա՞, թե մենք ինքնորոշման իրավունքից հասել ենք Ադբրեջանի սահմանադրությամբ հայերի իրավունքների պաշտպանությանը, բայց ինչպե՞ս կարելի է ունենալ ակնկալիք, եթե հայկական կողմը առաջարկ չի ներկայացրել, հայկական կողմը սեփական օրակարգ չի ստեղծել։ «Ազատություն». - Միջազգային բառը դա չէ՞, որ Սահմանադրությանը համաձայն չենք։ Պիտի միջնորդ լինի էդտեղ։ Մամիջանյան. - Նախ, էդ միջազգային բառը, բացի մի շարք ՔՊ երեսփոխաններից ու Փաշինյանից, ուրիշ ոչ մի տեղից որպես էդպիսին չեմ լսել։ Եվ երկրորդը, հայկական կողմը գնացել է ահավոր մեծ հակահայկական զիջման, և Հայաստանի Հանրապետության պատմության մեջ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ Արցախը ընդունեց Ադրբեջանի կազմում։ Իրենք փորձում են ներկայացնել, թե իբր դրա դիմաց ստացել են հայելային պատասխան, բայց Ադրբեջանի որևէ պաշտոնյա չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ես դեմ եմ խիստ էն ձևակերպմանը Ադրբեջանի տարածքային [ամբողջականության] ճանաչման, որ իրենք անում են, որովհետև Ադրբեջան պետության կազմում Արցախը երբեք չի եղել։ Բայց նույնիսկ նման զիջման պարագայում իրենք հայելային պատասխան չեն ստացել։ «Ազատություն». - Համենայն դեպս, հակառակն էլ չի եղել ո'չ հրապարակային, ո'չ ինչպես ասում էր՝ փակ դռների հետևում։ Եվ ես էլ դրան կավելացնեի, որ Շարլ Միշելն է ի վերջո բանակցություններից հետո քառակուսի կիլոմետրերը նշել։ Մամիջանյան. - Եթե Հայաստանում կա մի մարդ, ով որ, բացի Փաշինյանից, բավարարված կլինի միայն նրանով, որ Ադրբեջանը հակառակը չի ասել Հայաստանի մասին, հապա ինչ ես կարող եմ ասել, մեկ։ Երկրորդ, ճիշտ եք, Շարլ Միշելն էր նշել, պատճառաբանությունը՝ իբր Ալիևը ներկա էր, կարող էր հակադարձե՞լ... դուք էլ չնշեիք։ Շառլ Միշելն է նշել, դուք էլ չասեիք, թող երկու թվերն էլ հնչեցներ Շարլ Միշելը։ Բայց նույնիսկ էդ ամենամեծ զիջումը անելուց հետո իրանք հակընդդեմ չեն ստանում Ադրբեջանից հայելային պատասխան։ «Ազատություն». - Այսինքն՝ որևէ երաշխիք չի ստեղծվել 29 հազար 800-ի համար։ Մամիջանյան. - Տեսեք։ Նախ սկսենք նրանից, որ 29 հազար 800-ը նույնիսկ իրենց բանակցածով հարցականի տակ է՝ հաշվի առնելով Ալիևի մի քանի օր առաջվա հայտարարությունը կապված անկլավների հետ։ Ամբողջականը՝ սկզբնաղբյուր կայքում
16:51 - 13 հուլիսի, 2023
Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ տասը դեպքով ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել՝ ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում, սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ շուրջ տասն անգամ ԳՇ պետի ու Արցախի նախագահի խոսքերը հակասել են իրար։ Մամիջանյանի համար տարակուսելի է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ նա ասում է, որ նոյեմբերի 9-ից մեկ-երկու օր անց վերադարձել է աշխատանքի։ «Նոյեմբերի 9-ից հետո ոչ ոք չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր մեկ-երկու օր։ Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ՝ քո ստորագրած փաստաթղթից հետո»,- զարմացած հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը։
13:51 - 21 հունիսի, 2023
Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան
 |aysor.am|

Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են. Մամիջանյան |aysor.am|

aysor.am: Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանը: «2020-ի նոյեմբերի 12-ին  20 հազարի մասին է ասել, 25-ին 30 հազար զինվոր էր փրկում, իսկ հիմա, պարզվեց՝ 25 հազար: Սա լավագույնս ցույց է տալիս, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի: Դա նաև երևում է իր գործողությունների հետագծից»,-նշեց պատգամավորը: Մամիջանյանն անդրադարձավ հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպման մանրամասներին․«Գիտեք, որ մեր կուսակցությունից մասնակցում էր Էդուարդ Շարմազանովը և ինքը՝ պարոն Շարմազանովը, իր գրառումներում և հարցազրույցներում դրա մասին բազմիցս ասել է, բայց ես ևս մեկ անգամ կկրկնեմ: Այդ հանդիպման ժամանակ նա ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, ասել է, որ ինքն է խնդրել մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Ինքը նշեց, որ այն ժամանակ հիշատակվում էր, իբր իր կողմից կարմիր գիծ էր Շուշին կամ Սյունիքով միջանցքի տրամադրումը:Սկսենք Շուշիի թեմայից. Փաշինյանը փորձում է մանիպուլացնել փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ 90 տոկոս բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և փաստացի այն չէր լինի Արցախի տիրապետության տակ: Անցնենք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին: Այդ տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու  է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներ գոնե մեկ ադրբեջանցի եկե՞լ է: Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը ենթադրում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է: Փաշինյանը պարզապես ստում է: Այդ օրը  Շուշիի պահպանմամբ  հրադադարի հնարավորություն կար»: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի  ճանապարհին, ապա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ, ըստ Մամիջանյանի, նույն բանն է նախատեսվում, այսինքն՝ ռուսական խաղաղապահների միջնորդությամբ պետք է ճանապարհի տրամադրում իրականացվի.«Այսինքն՝ երկու կետերը, որոնք իր համար իբր կարմիր գիծ էին, վերջում հենց այդպես էլ ստորագրվեցին: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերը ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են»:
13:05 - 21 հունիսի, 2023
Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին չի հետաքրքրում, թե իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուի օգտին: Երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած թեկնածու Անահիտ Սարգսյանի թեկնածության քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում: «Այսինքն՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատը, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք: Այսինքն՝ դուք հարցերին չեք նայում բովանդակային առումով, բոլոր որոշումները դիտարկում եք քաղաքական պրիզմայով, ինչն, իհարկե, ձեր իրավունքն է: Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»,-հարցրեց Թունյանը: Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել: «Թե ինչպես դուք նրան կքվեարկեք, ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց, համենայնդեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,-ասաց Մամիջանյանը: Իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին կողմ չքվեարկելուն՝ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այն օրենքները, որոնք իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են մեծ բացթողումներով, որ իրենց համար ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ Մամիջանյանը գիտի, որ թեկնածուն կընտրվի, եթե իշխանական ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի: «Հետևաբար, ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: Ձեր ասածից բխում է, որ դա Ձեզ չի հետաքրքրում»,-հարցրեց Ռուբինյանը: Մամիջանյանը կրկնեց՝ ՀՀ-ին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում: «Ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում, կարծում եմ, երբեք չեմ առաջացրել: Եվ, եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում: Իրոք ակնկալիք ունեի՞ք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն: Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,-ասաց Մամիջանյանը: Ռուբինյանը կրկնեց հարցը՝ արդյոք Մամիջանյանին հետաքրքրո՞ւմ է իրենց ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: «Ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ որպես կոմպետենտ մասնագետ կկարողանա իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար: Իսկ թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,-պատասխանեց Մամիջանյանը: Ռուբինյանն էլ, դիմելով թեկնածուին, ասաց. «Ավելի լավ էր՝ Ձեզ չներկայացներ Հայկ Մամիջանյանը, ինչն ի դեպ, չի նշանակում, թե մենք որոշում ունենք Ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը Ձեզ ներկայացնելու լինի, խորհուրդ կտամ՝ այլ մարդ լինի: Կարծում եմ՝ մյուս անգամ այլ մարդու կամ խմբակցության պետք է ընտրեք»:
11:25 - 14 հունիսի, 2023
«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին: Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։ Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ «Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։
10:42 - 14 հունիսի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան
 |azatutyun.am|

Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք խաղաղության հեռանկար առաջարկվող նախագծով՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայց հայերի անվտանգության մեխանիզմներ, որոնք քննարկվում են, ըստ վարչապետի: Մամիջանյան. - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, մեխանիզմների մասին խոսելով, ինչ-որ համաներման մասին էր խոսում: Մի անվտանգության երաշխիք կա Արցախի հայերի, Արցախի քաղաքացիների համար, դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, մնացած բոլորը ֆիկցիա է: Հիշեցնեմ, որ երբ մի քանի ամիս առաջ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ ասում էր, որ մենք զարմացած էինք, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Բաքուն որոշեց տանի, այսպես կոչված, ինտեգրացիայի տրամաբանության մեջ, հերթական սուտն է, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ միակ ձևը, որ ինքը պատրաստվում է բանակցել Արցախի հետ, հենց այդ տրամաբանությունն է, այնպես որ ոչ մի հումանիտար կամ նմանօրինակ բանակցությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող: Հաջորդը՝ բոլոր այն մարդիկ, ովքեր գովերգում-պաշտպանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունը կամ Արցախի քաղաքացիների, Արցախի հայերի ինչ-որ շատ եթերային, դեռևս չբացատրված միջազգային երաշխիքների միջոցով անվտանգության ապահովումն Ադրբեջանում, նախ, Ադրբեջանն առհասարակ իր քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովել չի կարող, ուր մնաց հայերի: Երկրորդ՝ բոլոր այն երեսփոխանները Ազգային ժողովում, ինչու չէ նաև մյուս պաշտոնյաները, ովքեր հրապարակային կողմ են արտահայտվում դրան, ես ակնկալում եմ, որ եթե վատագույն սցենարը գնա և Փաշինյանի բանակցածով ամեն ինչ առաջնորդվի, ապա իրենք հիմիկվանից պիտի հայտարարեն, որ գնալու են Ադրբեջանի կազմում ապրեն: Ես այլ քաղաքականության ձև չգիտեմ: «Ազատություն». - Ալիևը գուցե իր ներքին լսարանի համար է այդ ամենն ասում, որովհետև վարչապետն այսօր անուղղակի հակադարձեց խորհրդարանում, ասաց, որ եվրոպացիներից պարզաբանումներ են պահանջելու, ինքը ուրեմն բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարվում է: Մամիջանյան. - Այն, ինչ որ այսօր խորհրդարանում հնչեցրել է Փաշինյանը նույնիսկ մոտ չի կարող լինել համարժեքությամբ Ալևի ասածներին, թուլություն ցույց տալու պարագայում կամ ամեն ինչը պատրաստ եմ տալ մենակ թե... սեփական ճակատագիրը, ցավոք սրտի, այս պարագայում նաև ժողովրդի ճակատագիրը հանձնել մյուսների որոշմանը միշտ վատ ավարտ է ունենում, որովհետև Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվելու, Հայաստանի մարզերից երևի միայն Լոռիի նկատմամբ իրենք կեղծ տարածքային պահանջներ չեն ներկայացնելու: «Ազատություն». - Կարծում եք Բրյուսելում քննարկվե՞լ է այս հարցը՝ պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը Արցախի, որովհետև Շառլ Միշելն ասում էր, որ արցախահայերի իրավունքներ քննարկվել են: Մամիջանյան. - Բանակցվում է Արցախն Ադրբեջանի կազմում, դա չի ենթադրում որևէ պետական ինստիտուտների առկայություն, որևէ ինքնավարության մակարդակ, եթե հետևեք Ադրբեջանի իրավական փոփոխությունները վերջին 5, նույնիսկ 10 տարիների, ապա դա տեսանելի է: Ցանկացած դառը դեղահաբ փորձում են ինչ-որ քաղցր նյութով պատել, դա խաբկանք է, չի լինելու ոչինչ ինքնավարության մասին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:28 - 29 մայիսի, 2023