Նարեկ Մկրտչյան

Նարեկ Մկրտչյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է։

Ն․ Մկրտչյանը ծնվել է 1989 թ. հունիսի 20-ին։ 2010-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2012-ին՝ Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրան, 2013-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան, 2017-ին՝ ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու է։

2018-2021 թթ.  եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021 թ. ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ 2021 թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 6409 շահառու, 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում: «Նախագծով առաջարկում ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել 300 մլն դրամով: Ծրագրերի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների: Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ, ևս 320 շահառուի հայտ բավարարվել է և սպասում է վճարման, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,-ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Ծրագրի մեկնարկից մինչև այս պահը աջակցություն է ստացել 6409 շահառու, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 345 մլն դրամ: Ընդ որում 2021-ին աջակցություն է ստացել 1949, իսկ 2022-ին՝ 3088 շահառու: Նախարարը աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորեց նաև ակտիվ իրազեկման աշխատանքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ծրագիրն ընդունվել է 2020-ին: Ծրագրով երեխային ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն:«Օրինակ, հիփոթեքային վարկի մայր գումարի որոշակի չափ ենք վճարում կամ բնակարանի ձեռքբերման համար կանխավճարի ապահովագրություն ենք իրականացնում և այդպես շարունակ»,-հիշեցրեց վարչապետը: Փաշինյանը հավելեց, որ հիմա ըստ եռամսյակների՝պետբյուջեով նախատեսած գումարը ավելացնելու անհրաժեշտություն կա: «Բյուջեով նախատեսված գումարը սպառվել է, որովհետև մեր կանխատեսվածից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասաց նա: Վարչապետը ներկայացրեց վիճակագրական որոշ թվեր: 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով և այլն: Վարչապետը սրանք շատ ուրախալի թվեր համարեց՝ հույս հայտնելով, որ կառավարության իրականացրած ծրագրերի շնորհիվ է դա տեղի ունենում: Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ: Մեկը, օրինակ, վերաբերում է մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակ ունեցող ընտանիքներին աջակցելուն, ընտանիքը պետք է ունենա 2 անչափահաս երեխա: Խոսքը միանվագ աջակցության մասին է: Երկրորդով աջակցություն է ցուցաբերվում կանխավճարի ապահովագրության համար: Երրորդը՝ եթե հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում ծնվում է երեխա, պետությունը տրամադրում է աջակցություն՝ մայր գումարի մարման համար:
16:52 - 18 մայիսի, 2023
Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։   Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։   Ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։ Վերջինս հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։
10:48 - 10 մարտի, 2023
Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու

 |armenpress.am|

Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու |armenpress.am|

armenpress.am: Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել»,- ասաց Մկրտչյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց բանկերի հետ աշխատանքը ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու համար: Փաշինյանը հավելեց, որ 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը:    
12:12 - 24 օգոստոսի, 2022
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակմանն, անապահովության գնահատման համակարգի վերանայմանը, խնամատարության ինստիտուտի զարգացմանը, երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։ Բարձր գնահատելով հիմնադրամի հետ տարիների համագործակցությունն ու իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է կազմակերպության դերը՝ հատկապես 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում գտնվող երեխաների աջակցության տրամադրման գործում։   Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարարն ընդգծել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ համապարփակ ռազմավարության մշակման ուղղությամբ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը․ «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախարարությանն աջակցել է նաև անապահովության գնահատման համակարգի, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի վերանայման և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների հարցում ևս։ Կազմակերպության անմիջական և գործուն աջակցությամբ՝ իրականացնում ենք ծրագրեր նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, հաշմանդամություն ունեցող անձանց, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավման ուղղությամբ»։ Քրիստինե Վայգանդի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունը բազմոլորտ է, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը սոցիալական ռազմավարության մշակումն է․ «Նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքները շատ լավ պրակտիկա էին մեզ համար։ Պատրաստակամ ենք շարունակել օժանդակել նախարարությանն ինչպես համապարփակ ռազմավարության իրականացման, այնպես էլ Միասնական սոցիալական ծառայության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում»։   Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։
22:20 - 18 հուլիսի, 2022
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինծառայողների կարիքները |armenpress.am|

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինծառայողների կարիքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսից արդեն Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինվորների կարիքները, սա պետությանը կօգնի ըստ անհրաժեշտության իրականացնել համապատասխան ծրագրեր: Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Մկրտչյանը հայտնեց, որ շատ կարևոր գործընթաց են սկսել ՊՆ-ի հետ: Նա նկատեց՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անձինք վերասոցիալականացման գործընթացով պետք է անցնեն, և, եթե աշխատանքի հնարավորությունները հստակ չեն, հնարավոր է, նրանք մտածեն ուրիշ երկրում աշխատանք գտնելու կամ այլ հնարավորությունների մասին: «Մեն հիմա մշակել ենք ծրագիր՝ համաձայն որի պետությունը, այս դեպքում Միասնական սոցիալական ծառայությունը գնահատում է զինվորների կարիքները զորացրվելուց մեկ ամիս առաջ: Երբ ինքը կզորացրվի, պետությունն արդեն կունենա իր մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ՝ գուցե ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ, եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներ ունենանք մեզ մոտ ուսումնասիրած, ճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ որոշները պետական զբաղվածության ծրագրերի շահառու կդառնան, իսկ, եթե շատ լինի նրանց թիվը, նախարարը չբացառեց, որ գուցե պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և որոշակի ծրագիր իրականացնելու հարց առաջանա: Նա կարևորեց տվյալների, կարիքների գնահատումը, որը հուլիսի զորացրումից արդեն կսկսի իրականացվել:
12:26 - 03 հունիսի, 2022
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին հատկացվեց լրացուցիչ 400 մլն դրամ |1lurer.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին հատկացվեց լրացուցիչ 400 մլն դրամ |1lurer.am|

1lurer.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին հատկացվեց լրացուցիչ 400 մլն դրամ: Գումարը կտրամադրվի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով: «Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ հատկացնել Կառավարության 2020 թվականի որոշմամբ հաստատված երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրերին, որոնք, ըստ էության, իրացվում են բավականին բարձր կատարողականով, և պարբերաբար մեծանում է և՛ դիմողների, և՛ օգտվողների թիվը»,- Կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ 1. միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով. 2. հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար. 3. հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն: Նարեկ Մկրտչյանը շեշտեց, որ մեծ է ծրագրին դիմելիությունը:  «Ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3250 շահառու ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը մոտ 2.2 մլրդ դրամ է: Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու ընտանիք, ինչը մոտավորապես այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
12:29 - 02 հունիսի, 2022
Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար |armenpress.am|

Հայաստան ժամանած Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիներից սոցիալական աջակցության դիմումներ չեն ստացվել. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ցանկացած տեսակի հարց, որ կարող է քաղաքացիների կողմից բարձրացվել, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով: Կարող եմ ասել, որ այսօրվա տվյալներով չունենք դիմումներ, հասցեագրված միասնական սոցիալական ծառայությանը կամ նախարարությանը Հայաստան ժամանած ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից: Հետևաբար, այս ուղղությամբ որևէ սոցիալական ծրագրի հարց նախարարությունում չի քննարկվում»,-ասաց նախարար Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրեց, որ միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով: «Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին (խմբ. ռուս-ուկրաինական զարգացումներ), սոցիալական ծրագրերի պահանջ լինելու դեպքում, անպայման քննարկման թեմա կդարձնենք»,-ասաց նախարարը:  
15:04 - 24 մարտի, 2022
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում: Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում: Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, Նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ: Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ: Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ: «Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք: Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել: Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»:
17:56 - 24 հունվարի, 2022
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում: Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են: «Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը: Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի  90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից  հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը: Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը:
15:02 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու: «Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին: Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:
13:56 - 27 դեկտեմբերի, 2021
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով: Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Նախագծով առաջարկվում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Որոշման դրույթները տարածվել են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդ որում, եթե երկվորյակ կամ միաժամանակ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար»,- ասաց Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ և ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ կտրվածքով:
11:30 - 23 դեկտեմբերի, 2021
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության անդամներն այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանություն տվեցին որոշման նախագծին, ըստ որի` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա:  Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագիծը բխում է Կառավարության ծրագրի՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի առաջանցիկ աճն ապահովելու նպատակից: «Նշեմ նաև պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված է որպես սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:  1) նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն).   2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն). բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն). գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն).   3) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։   Կբարձրացվեն  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կենսաթոշակների շարունակական բարձրացումը Կառավարության պարտավորությունն է, մյուս կողմից ընդգծեց, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցն իրենք տեսնում են առավել արդյունավետ և առավել զարգացած և զարգացող տնտեսություն ունենալու մեջ:   «Տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսելու սոցիալական կարիքների վրա, և ուզում եմ մի այսպիսի զուգահեռ բերել. մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարի գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր և ֆինանսավորում ենք ավելացնում. մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտներում մեր կատարած ներդրումները ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ և էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ:   Սա Կառավարության մոտեցումն է տնտեսությանը, սոցիալական համակարգին, և այս ուղղությամբ մենք պետք է լրջորեն առաջ շարժվենք:   2022 թվականին մենք տնտեսական աճի հավակնոտ նշաձող ենք դրել, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,- ասաց վարչապետը:
12:08 - 16 դեկտեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել կազմակերպության դերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման գործում։ «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով՝  ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունների մշակում, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, համագործակցություն՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և այլն»,– նշել է նախարարը։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվում հաշմանդամության գնահատման համակարգի վերափոխման և անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև e-disability համակարգի ստեղծման և ներդնման ուղղությամբ: Քրիստինե Վայգանդը նույնպես բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության հետ երկարատև համագործակցության դերը՝ առանձնակի շեշտելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը։ Վերջինիս խոսքով՝ համատեղ ուշադրության են արժանի ոլորտային չորս հիմնական ուղղություններ, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, սոցիալական պաշտպանություն, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. «Մենք պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Ցանկանում ենք նաև ավելի ներգրավված լինել առկա խնդիրների անմիջական արձագանքման գործընթացում՝ ի հայտ բերելով սահմանամերձ համայնքների կարիքները և նրանց առնչվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանքել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։ Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կառուցողական երկխոսությունը համագործակցության նոր ուղղություններ կստեղծի՝ նպաստելով ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանն ու նոր ռազմավարությամբ սահմանվելիք նպատակների և ծրագրերի իրականացմանը։
22:49 - 06 դեկտեմբերի, 2021
Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի․ նախարար

Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի․ նախարար

Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը` դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Գրառման մեջ նախարարը մասնավորապես շեշտել է. «Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ 2000-ականների սկզբից, որոնք, սակայն, առայժմ չեն հանգեցրել շոշափելի արդյունքի։ Ընդգծելով կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նշեմ, որ  ՀՀ վարչապետի աշխատակազմ արդեն իսկ ներկայացվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերջինիս ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, կհստակեցվեն ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: Սրանով մենք կստեղծենք համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացքում առկա խոչընդոտներն ու  կամավորության ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ առաջընթացի»,- ասված է Մկրտչյանի գրառման մեջ։
17:42 - 05 դեկտեմբերի, 2021