shantnews.am: Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծի, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի սխեման։ Այն լինելու է կամավոր և գործելու է մինչև հունվարի 1-ը։
Նախագծի համաձայն՝ ՍԴ այն անդամները, որոնք ինքնուրույն, կամավորության սկզբունքով թոշակի կանցնեն մինչև 2020 թվականի սկիզբը, կկարողանան ստանալ նույնքան կենսաթոշակ և հավելավճարներ, որքան աշխատավարձ և հավելավճարներ ստանում են հիմա։
Արդարադատության նախարարը կառավարությանը հայտնեց, որ իրենք հատկապես շեշտը դնում են կամավորության վրա, քանի որ Լեհաստանում և Հունգարիայում նույնպիսի մեխանիզմ ներդրվել է պարտադրանքով, ինչը արժանացել է քննադատության։
comment.count (0)