news.am: Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառող վայրէջք է կատարել Թուրքիայում՝ Էրզրումի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նա նշեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում էլ որոշ ժամանակով վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւանը թռիչքը սպասարկող ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ օդ է բարձրացել։
«Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել, նման պայմաններում թռիչք չի թույլատրվում։ Որոշ ժամանակ անց Շարմ Էլ Շեյխից եկող ինքնաթիռը նույնպես օդ կբարձրանա», -ասաց Լիլիթ Աղաբեկյանը։
comment.count (0)