Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|
14:15 - 12 ապրիլի, 2023

Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մարտի 11-ին «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման ժամանակ իր ելույթում խոսելով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի զարգացման մասին, հայտարարել էր, որ 2022-ին այս ոլորտի ծավալը գերազանցել է ռեկորդային 1 մլրդ դոլարը։

«2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը»,- հայտնել էր Արշակյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել էր Վիճակագրական կոմիտեի 2022-ին և նախորդող տարիներին ԲՏԱ վերաբերող տվյալները և հայտնաբերել, որ դրանք չեն համընկնում նախկինում ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակյանի հայտնած թվերին։ Այս անհամապատասխանությունը, պարզվեց, բացատրություն ունի։

Ըստ Վիճկոմի՝ ՏՏ ոլորտի շրջանառությունը 676,2 մլն դոլար է եղել

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022-ի հունվար-դեկտեմբերին «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտում ծառայությունների ծավալը (շրջանառությունը) կազմել է 294,6 մլրդ դրամ կամ 2022-ի միջին փոխաժեքով 676,2 մլն դոլար։

Նշվում է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտի ցուցանիշի տվյալների աղբյուրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն է։

Նախորդ տարի՝ 2022-ին, ՏՏ ոլորտում արձանագրված 294,6 մլրդ դրամ շրջանառությունը շուրջ 75 տոկոսով ավել է 2021-ին գրանցված 167,7 մլրդ դրամ ցուցանիշից և ռեկորդային՝ վերջին 5 տարիների համար:

Փոխխոսնակը պարզաբանում է՝ հաշվարկը այլ կերպ է կատարվել

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ իր հայտարարած թվերի հիմքում ընկած է ոչ թե ՏՏ ոլորտի վիճակագրությունը, այլ իր կատարած վերլուծությունը՝ հիմնված ԲՏԱ ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական գործունեության դասակարգիչներում գրանցված շրջանառության տվյալների վրա։

«Ըստ նշված վերլուծության՝ 2022-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը գերազանցում է 425 մլրդ դրամը, իսկ ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում է 43 000-ը»,- հայտնեց Արշակյանը։

Արշակյանը նաև նշեց, որ ԲՏԱ նախարարության և Վիճկոմիտեի հետ քննարկվում է ԲՏԱ ոլորտի ծավալի հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը՝ ներառելով այլ ծառայության տեսակներ ևս։

Պետեկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել այն տնտեսական դասակարգիչներով ոլորտների շրջանառության տվյալները, որոնք նշել էր ԱԺ փոխխոսնակը։

Այսպես, ըստ ՊԵԿ-ի՝ նշված ոլորտների իրացման շրջանառությունը 2020-ին կազմել է 165,1 մլրդ դրամ, 2021-ին՝ 238,4 մլրդ դրամ, իսկ արդեն 2022-ին ծավալը կազմել է ռեկորդային 510,8 մլրդ դրամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել