Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել
 |news.am|
11:05 - 13 ապրիլի, 2023

Հյուսիսային Կորեան Փհենյանի շրջանից միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել |news.am|

news.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի Փհենյանի մերձակայքից միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 07.23-ին։ «Մենք լիովին համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ ամրացնելով եւ խորացնելով մեր զգոնությունը»,- ավելացրել են կոմիտեում։ Հրթիռն անցել է մոտ 1 000 կիլոմետր։ Նշվել է, որ այն արձակվել է մեծ անկյան տակ։

«Հյուսիսի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ կոպիտ սադրանք, որը խափանում է խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում եւ աշխարհում»,- ասել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում։

Yonhap գործակալության  գնահատականներով, եթե հրթիռն արձակվեր նորմալ անկյան տակ, ապա կարող էր հաղթահարել մոտ 5 000 կիլոմետր։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են համարում ավելի քան 5 500 կիլոմետր թռիչքի երկարությամբ հրթիռները, ուստի, ինչպես գրել է գործակալությունը, չի բացառվում, որ Փհենյանը հինգշաբթի արձակել է միջմայրցամաքային հրթիռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել