2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ
10:03 - 15 նոյեմբերի, 2019

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

2020 թվականի պետական բյուջեի նախագծով «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ:

Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» եւ «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, եւ այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։

Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաեւ Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել