Հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը․ ՊՆ
13:12 - 13 ապրիլի, 2023

Հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը․ ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 

Վարչապետը նաև նշել էր, որ փնտրվող երկրորդ ադրբեջանցին, ըստ առկա տվյալների, սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել ու ուզում է վերադառնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել