Օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները. Արթուր Սաքունց |lragir.am|
10:37 - 16 նոյեմբերի, 2019

Օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները. Արթուր Սաքունց |lragir.am|

lragir.am: Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ օրենքի ուժով պետք է կասեցվեն գործող ՍԴ լիազորությունները: Այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լեգիտիմության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Եթե Ազգային ժողովի հարցը կարող էր լուծվել ընտրություններով, որը և լուծվեց, դրա արդյունքում ձևավորվեց գործադիր իշխանությունը, ապա դատական իշխանության նկատմամբ չի կարելի նույն մեթոդները կիրառել:

Այսինքն՝ այս հարցը հստակ պետք է լուծվեր օրենքի ուժով՝ դադարեցնել, կասեցնել Սահմանադրական դատարանի գործառույթները՝ առանց անձնավորելու: Հենց այս համակարգային մոտեցումը չենք ձևակերպում, անհատների հարցն է առաջ գալիս»,- ասաց Սաքունցը: Ըստ նրա՝ իրենք ուզում են դատական իշխանությունը զերծ պահել քաղաքական ազդեցությունից: «Այս հնարավորությունը մենք տեսնո՞ւմ ենք:

Այո, տեսնում ենք, կա: Ելքերից մեկը ես տեսնում եմ հետևյալը՝ գուցե պետք է լինի սահմանադրական հանրաքվե՝ դադարեցնելու Սահամանդրական դատարանի այսօրվա լիազորություններն օրենքի ուժով: Նորից հավաքել ու իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքի ապահովման միջոցով սկսել կառուցել նորը»,- ասաց իրավապաշտպանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել