Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու․ Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարության եւ երկրի օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը
11:28 - 15 ապրիլի, 2023

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու․ Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարության եւ երկրի օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունը

Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրական կերպով այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության այսպիսի մթնոլորտ, չի ապահովվում անվտանգությունը, հոգեբանական ճնշման պատճառով ադրբեջանցի մարզիկների նորմալ մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ։

Հաշվի առնելով այս ամենը՝ որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկների հայրենիք վերադառնալու մասին։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել