Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակում 930 շահառու ստացել է աջակցություն
11:35 - 17 ապրիլի, 2023

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակում 930 շահառու ստացել է աջակցություն

2023 թվականի ընթացքում արդեն իսկ շուրջ 930 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 645 մլն դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել