news.am: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին ապրիլի 18-22-ին Կուրիլյան կղզիների հարավային մասում հրթիռային զորավաժություններ անցկացնելու ծրագրերի հետ կապված։ Այս մասին երկուշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է կառավարության քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Ռուսաստանի իշխանությունների՝ մեր ափամերձ պահպանությանն ուղարկած ծանուցման համաձայն, ապրիլի 18-22-ին Իտուրուպ կղզու մոտ նախատեսվում են հրթիռային հրաձգության զորավարժություններ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ զորավարժությունների անցկացման տարածքը ներառում է այն շրջանը, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։
«Մենք բողոք ենք հայտնել, քանի որ ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը հյուսիսային տարածքներում (Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլների հարավային հատվածը) հակասում է մեր երկրի դիրքորոշմանը»,- ավելացրել է Մացունոն։
Ռուսական կողմը քանիցս անտեղին է անվանել Տոկիոյի բողոքները՝ Կուրիլյան կղզիներում զորավարժությունների անցկացման հետ կապված։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հարավային Կուրիլյան կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մասն են, իսկ դրանց ռուսական պատկանելությունը կասկածի ենթակա չէ։
comment.count (0)