Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրրիյ Կազմինը ապրիլի 17-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, սա դեսպանի առաջին այցն էր՝ հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո։
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր։
comment.count (0)