Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեից հայտնել են, որ էական հանգամանքներ են պարզվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի, նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի («Դոգ»՝ խմբ․) ու այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։
Քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել Կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։
comment.count (0)