Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»․Ալիևը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել|tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տված հարցազրույցում ասել է, որ «Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան»:

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկելու իր ներքին գործերը ոչ մի երկրի հետ, «իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է» (չակերտները Tert.am-ի)։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն. «Այստեղ լիակատար ազատություն կա, ամեն ինչ որոշվում է ժողովրդավարական գործընթացների հիման վրա։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,- ասել է Ալիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով