Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ
13:17 - 19 ապրիլի, 2023

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արված հայտարարություններին, որտեղ նա հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, ուր նաև Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մասնավորապես, նշել է.

«Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:

Երեկ Իլհամ Ալիևը հանդես էր եկել նման հայտարարությամբ․ «Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին՝ անջատողականների գլխավոր դեմքերին, շների պես դուրս ենք մղել Ղարաբաղից և ծնկի ենք բերել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր հողերից։ Նրանցից ոչ մեկն այժմ չի կարող քիթը խոթել Խանքենդի (Սեփանակերտ՝ խմբ․) կամ որևէ այլ տեղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել