Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել |factor.am|
14:14 - 19 ապրիլի, 2023

Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը։ Այս մասին հաորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Աղբյուրի փոխանցմամբ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել