hetq.am: Ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունն ու Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղեկացվել են այդ մասին։
Տարածված հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը պնդում է, թե նման քայլի է դիմել «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաև Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» պատճառով, ինչը, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, «2020 թվականի նոյեմբերի 10-ի (կամ նոյեմբերի 9-ի- խմբ.) եռակողմ հայտարարության խախտում է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)