Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը։
Երթի մեկնարկից առաջ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․
«Վերջին տարիներին ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով․ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասին հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը։ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից։ Հրաժարվում են Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում նոր ցեղասպանության»։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
comment.count (0)