«Պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենալ պատկերացումներ»․ Քննիչ հանձնաժողովում նաև Շուշիի անկման հարցն է քննվել |azatutyun.am|
10:05 - 24 ապրիլի, 2023

«Պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենալ պատկերացումներ»․ Քննիչ հանձնաժողովում նաև Շուշիի անկման հարցն է քննվել |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստվում է իր հասցեին ուղղված մեղադրանքներին, որ եթե ժամանակին համաձայներ կանգնեցնել պատերազմը, Շուշին կմնար Լեռնային Ղարաբաղի կազմում, պատասխանել Քննիչ հանձնաժողովի շրջանակներում։

Թե ինչի մասին էր խոսքը, Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չմանրամասնեց, պարզապես նշեց, որ հանձնաժողովում նաև Շուշիի հետ կապված ընթացքն է քննվել։

Բազմաթիվ փակ մասեր կան, որտեղ Քննիչ հանձնաժողովը պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենա պատկերացումներ, որպեսզի եզրահանգումները չլինեն թերի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ 2020-ի պատերազմի օրերին նաև եռահամանախագահող երկրներ էին բոլոր փորձերն անում որպեսզի պատերազմը կանգնեցվի, բայց չի ստացվել։

«Քննիչ հանձնաժողովը երկու օր շարունակ լսել է նախկին գլխավոր շտաբի պետին, Քննիչ հանձնաժողովը լսել է ներկայիս գլխավոր շտաբի պետին, որն այն ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը՝ պարոն Ասրյանին, Օնիկ Գասպարյանն է հաջորդը եղել։ Քննիչ հանձնաժողովը լսել է նաև շատ կարևոր մեկ այլ պաշտոնյայի՝ պատերազմի ընթացքում մեր արտաքին գերատեսչության ղեկավարին՝ Զոհրաբ Մնացականյանին։ Հաջորդիվ կլինեն էլի հրավերներ։

Մենք պատրաստվում ենք հանդիպել այս ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարի հետ, ես նաև պատրաստվում եմ շարունակաբար հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարարի հետ՝ պարոն Տոնոյանի հետ, վարչապետը հայտարարեց իր պատրաստակամությունը հրապարակայնորեն մասնակցելու և շատ փակագրեծ բացելու առումով»,- եզրափակեց Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել