Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|
10:31 - 24 ապրիլի, 2023

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ-ում Շվեդիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Բյորն Սյոդերը կարծում է, որ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Թուրքիան պետք է ճանաչի տեղի ունեցածը։ Դա կլինի առաջին քայլը հարևան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հարկավոր է ճանաչել անցյալը, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասաց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը։

Նրա խոսքով մարդկության պատմությունը չափազանց մթագնում են  բռնի գործողությունները, հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։

«Ցանկացած առանձին քննարկում կամ գործողություն, որի նպատակն է կանխել կամ խուսափել նման գործողություններից, ներդրում է բոլորիս խաղաղ ապագայի համար»,- նշում է Սյոդերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել