Ադրբեջանը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ապրիլի 25-ին Հայաստանի մայրաքաղաքում «Նեմեսիս» ահաբեկչական գործողության մասնակիցների հիշատակին նվիրված արձանի բացումը», – ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:

Բաքուն «ահաբեկչության քաջալերում» է անվանել արձանի բացումը և դրա հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալի և իշխող կուսակցության այլ անդամների մասնակցությունը:

Արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև