tert.am: Թուրքիան արձագանքել է Երևանում տեղադրված աղբյուր–հուշակոթողին, որի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է այս քայլը՝ այն որակելով «սադրիչ»:
«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,- զգուշացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:
Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
comment.count (0)