Մոսկվան կոշտ կպատասխանի Լեհաստանին Վարշավայի դեսպանատանը կից դպրոց ներխուժելու համար. ՌԴ ԱԳՆ
21:03 - 29 ապրիլի, 2023

Մոսկվան կոշտ կպատասխանի Լեհաստանին Վարշավայի դեսպանատանը կից դպրոց ներխուժելու համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոշտ պատասխան կտա Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի տարածք Լեհաստանի իշխանությունների ներխուժմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը լեհական այս գործողությունները համարում է «1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի բացահայտ խախտում և Լեհաստանում ռուսական դիվանագիտական ​​սեփականության նկատմամբ հերթական ոտնձգություն»։

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է՝ Լեհաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները շարունակելու իմաստ չի տեսնում․

«Այս պետությունը մեզ համար չպետք է գոյություն ունենա, քանի դեռ ռուսաֆոբներից բացի ոչ ոք չկա իշխանությունում, իսկ Ուկրաինան լի է լեհ վարձկաններով»։
 
Ավելի վաղ Լեհաստանում ՌԴ դեսպանատան բանագնաց, խորհրդական Անդրեյ Օրդաշն էր «ՏԱՍՍ»-ին հայտնել, որ Լեհաստանի իշխանությունները մինչև շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ն ժամանակ են տվել Վարշավայում ՌԴ դեսպանատան դպրոցի աշխատակիցներին շենքը լքելու համար։ Նրա խոսքով՝ դպրոցում կա 29 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել