tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում։ Նա առաքելության մանրամասները չի հայտնել, գրում է kommersant.ru-ն:
«Այս պահին կա մի առաքելություն, որը հրապարակային չէ. երբ այն բացահայտվի հասարակությանը, ես կխոսեմ դրա մասին»,- լրագրողներին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Պոնտիֆիկոսը չի ասել նաև, թե Հունգարիա կատարած այցի ընթացքում խաղաղության նախաձեռնությունները քննարկվե՞լ են վարչապետ Վիկտոր Օրբանի կամ Հունգարիայում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Բուդապեշտի և Հունգարիայի մետրոպոլիտ Իլարիոնի հետ։
Այս շաբաթվա վերջին Հռոմի պապը ժամանել է Բուդապեշտ։ Նրա պաշտոնական այցը տևել է երեք օր։ Նա բաց պատարագ է անցկացրել, ինչպես նաև անձնական հանդիպում մետրոպոլիտ Իլարիոնի հետ:
comment.count (0)