ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում  անվտանգությանն առնչվող հարցեր
18:17 - 01 մայիսի, 2023

ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
 
Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել