ԱՄՆ-ում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ում պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։ 

ՀՀ արտգործնախարարությունը երկկողմ հանդիպման մասին դեռեւս չի հաղորդել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով