Կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, կաշառք տալու դեպքերը՝ աճել․ գլխավոր դատախազ

 |aravot.am|
11:48 - 03 մայիսի, 2023

Կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, կաշառք տալու դեպքերը՝ աճել․ գլխավոր դատախազ |aravot.am|

aravot.am: 2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ 2021 թվականի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։

«Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման դեպքերը, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը։ 2021-2022 թվականի կոռուպցիոն հանցագործությունների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները հիմնականում ստացվել են 2018 եւ 2019 թվականներին»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել