Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|
12:31 - 03 մայիսի, 2023

Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ոստիկանության համակարգում որպես բարեփոխում հաջողված է համարում Պարեկային ծառայության ներդրումը, ծառայությունը նաև կանխարգելիչ նշանակություն է ունենում՝ տարբեր հանցագործությունների համար: Աննա Վարդապետյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետին՝ թե ոստիկանական բարեփոխումները ձախողվել են, սխալ ուղու վրա են:

Ոստիկանության բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրման ձևաչափով: «Եվ, այո, պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից Պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին»,- ասաց Վարդապետյանը:

Նա կարևորեց նաև Ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա:

«Բոլոր բարեփոխումները, այդ թվում կիբերհանցավորության ոլորտում իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումները ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված»,- ասաց Վարդապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել