5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք. Արգիշտի Քյարամյան |aysor.am|
10:20 - 09 մայիսի, 2023

5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք. Արգիշտի Քյարամյան |aysor.am|

aysor.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի վախենում, որ իրեն դավաճան կասեն։

«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա ու կերևա՝ ով է դավաճան, ով՝ փոքրոգի, ով՝ գումարով ու այլ շահերով տոգորված հարցեր տվող», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա հայտարարեց, թե 5-րդ շարասյուն կար ու ենթադրում է՝ հիմա էլ կա:

«5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով ու ինչի պատճառով պարտվեցինք ու պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին, ես դա ձեզ խոստանում եմ», - հավելեց Քննչական կոմիտեի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել