factor.am: Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, որոնցով վերջինս պահանջում էր բեկանել Քոչարյանին կալանավորելու՝ նախկինում կայացված որոշումները։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով։ Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)