«Վահագնի թաղամասի տանը մենք չենք ապրել ու չենք ապրում». մանրամասներ Սեյրան Օհանյանի գործով դատից
 |civilnet.am|
17:57 - 10 մայիսի, 2023

«Վահագնի թաղամասի տանը մենք չենք ապրել ու չենք ապրում». մանրամասներ Սեյրան Օհանյանի գործով դատից |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը, որին ներկա էր Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոն։

2022-ի մայիսին դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով Սեյրան Օհանյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության երկու շինություն, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ, որը ապօրինի դրամական միջոցների մնացորդ է և 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Վահագնի թաղամասի տան գործարքը հրապարակայնացրել էր Փաստերի ստուգման հարթակը՝ բացահայտելով, որ որպես առանձնատան ձեռքբերող է հանդես եկել Օհանյանի կնոջ քրոջ դուստրը, որը հետագայում այն նվիրել էր Ֆրանսիայի մի քաղաքացու։

Մայիսի 10-ի դատական նիստին Ժակ Ֆովոն ներկայացել էր առանց պաշտպանի ու թարգմանչի։ Ի սկզբանե քննարկվում էր նրան ծանուցելու հանգամանքը։ Նիստին պարզ դարձավ, որ նրան հայերենով էլեկտրոնային նամակ է եկել, սակայն, քանի որ Ֆովոն լեզվին չի տիրապետում, նամակը վերադարձրել է։ Որոշ ժամանակ Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը դատարանին փորձում էր պարզաբանել, որ նամակները պետք է լինեն անձին հասկանալի լեզվով, սակայն դատավոր Կարապետ Բադալյանը նրան հայտնեց, որ որևէ պարտավորություն այս մասով դատարանը չունի։

Այնուհետև դատարանը Ռուզաննա Խաչատրյանի միջոցով, որը տիրապետում է ֆրանսերենին, խնդրեց Ֆովոյից պարզել, թե արդյոք նա պատրաստ է հաջորդ նիստին ներկայանալ թարգմանչի հետ։ Խաչատրյանն էլ իր հերթին դիմեց դատախազ Գևորգ Քոչարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես են հիմնավորել, որ Ժակ Ֆովոն փոխկապակցված է իր հետ։ Դատավոր Կարապետ Բադալյանը կրկնեց, որ այլ հարց են քննարկում։

«Ես 1993-ից աշխատել եմ Ֆրանսիայի դեսպանատանը, բացի Ֆովոյից ճանաչում եմ շատ դեսպանների ու այլ անձանց, ինչը չի նշանակում, որ նրանք ինձ հետ փոխկապակցված են»,- ասաց Խաչատրյանը։

Այնուհետև որոշվեց հաջորդ նիստը նշանակել մայիսի 12-ին, որին Ֆովոն պետք է ներկայանա թարգմանչի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել