hy.armradio.am: Ավստրալիայի Թասմանիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Թասմանիայի օրենսդիր ժողովն այսօր ընդունել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչելու պատմական միջնորդությունը։
Այսպիսով, Թասմանիան դարձել է Ավստրալիայի երրորդ նահանգը Հարավային Ավստրալիայից և Նոր Հարավային Ուելսից հետո, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
comment.count (0)