Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով
 |tert.am|
15:19 - 12 մայիսի, 2023

Թուրքիայում ընտրություններին ռուսական միջամտության մասին խոսք լինել չի կարող. Պեսկով |tert.am|

tert.am: Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։

«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», - գրել է Քըլըչդարօղլուն:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես չգիտեմ, թե որն էր նման կոչերի պատճառը... Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող: Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք սուտասան են, այդպես էլ պետք է ասվի»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։

Ընդհանուր առմամբ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շատ, բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները»։

«Որովհետև Թուրքիան մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան և լավ մտածված դիրքորոշում է որդեգրել մեր առջև ծառացած մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել