Հայաստանի պետական պարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին
 |hetq.am|
17:12 - 12 մայիսի, 2023

Հայաստանի պետական պարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին |hetq.am|

hetq.am: 2023 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 899 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 262 մլն դոլարով կամ 2.5%-ով։

Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ պարտքը շարունակում է աճել ներքին պարտքի հաշվին։

Մասնավորապես, արտաքին պետական պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 398 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։

Հակառակ դրան՝ ավելացել է ներքին պետական պարտքը։ Մարտի վերջի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 501 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով մոտ 309 մլն դոլարով կամ 7.4%-ով։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով:

Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել