Ոստիկանությունում հաղորդում է ստացվել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին
 |azatutyun.am|
16:40 - 17 մայիսի, 2023

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ոստիկանությունից հաստատում են, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։

Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակն» էր գրել, որ 15:00-ի սահմաններում Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել