«Աշոտին զոհվածի մայրն ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել ծնողներդ, ինքը հանգիստ նստել է մեքենան»․ Գարիկ Գալեյան
17:10 - 17 մայիսի, 2023

«Աշոտին զոհվածի մայրն ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել ծնողներդ, ինքը հանգիստ նստել է մեքենան»․ Գարիկ Գալեյան

«Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը եւ նստել», - այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Գալեյանի փոխանցմամբ՝ ավտոմեքենայում եղել են Աշոտ Փաշինյանն ու Ժորայի մայրիկը․ «Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախչել է՝ չենք էլ նկատել՝ ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են ստիպել, որ Աշոտ Փաշինյանը նստի իրենց մեքենան։ Լրատվամիջոցի պնդմամբ այդ ՀԿ անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի «առևանգմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել