Բանակում ծառայության ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում. փոխնախարար
|aysor.am|
13:09 - 29 նոյեմբերի, 2019

Բանակում ծառայության ձևաչափի փոփոխություն ՊՆ-ն չի քննարկում. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Բանակում ծառայության՝ այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն Պաշտպանության նախարարութունը չի քննարկում, և դա ՊՆ-ի համար ընդունելի չէ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մենք չենք կարող դիտարկել ուսումնական փուլի կրճատ տարբերակը, որովհետև դա տալիս է անհրաժեշտ նվազագույն գիտելիքները։
Ուսումնական փուլի ավարտին բոլոր զինծառայողները համապատասխան ստուգարքներ և քննություններ են տալիս, որպեսզի հրամանատարը դիտարկի՝ նա պատրա՞ստ է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, թե՞ ոչ։ Միգուցե, կա միջազգային այլ փորձ, որի վրա հղում է կատարում բանակում մեկ ամիս ծառայելու առաջարկ արած Հայկ Սարգսյհանը, ես չեմ ուսումնասիրել», - ասաց պաշտոնյան։

Գաբրիել Բալայանը կասկած հայտնեց, որ բանակում ընդամենը մեկ ամիս ծառայած անձինք պատերազմական իրավիճակում վերադառնան և մասնակցեն զորահավաքին։

«Մեզ համար գործող ձևաչափը սպառիչ է», - կրկին շեշտեց փոխնախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել