Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին
 |armenpress.am|
12:32 - 20 մայիսի, 2023

Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

G7-ի անդամները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան, Կանադան բախվում  են մեծ մարտահրավերների, որոնք ռուս-ուկրաինական իրավիճակի և Չինաստանի հետ լարվածության հետևանք են:

Անհանգստացած լինելով մատակարարման շրջաններում Չինաստանի մեծ դերից՝ G7-ը հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն՝ սահմանելով ընդհանուր ռազմավարություն՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ ապագա գործարքների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել