Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը․ ԱԳՆ
19:58 - 21 մայիսի, 2023

Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը․ ԱԳՆ

Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել