«86, 6 հազար քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նշված տարածքը ներառում է նաև Արցախը և արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։
«Հայաստանի այսօրվա Կառավարությունը ինչ ասի, չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես ավելի եմ կոնկրետացրել, որ 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը։
«Եթե ճիշտ ենք հասկանաում մենք Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռմամբ, որ Ադրբեջանը ճանաչում ՀՀ-ի 29,8 հազար տարածքը։ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Մենք կարևոր ենք համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունենք․ օրինակ, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը մոռացության ենթարկվել և Ադրբեջանը շարունակի, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվի»
comment.count (0)