Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան
 |armeniasputnik.am|
13:34 - 25 մայիսի, 2023

Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նիկոլ Փաշինյանը խաբում է, երբ ասում է, թե պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Դա փաստ է, որը հերքել չենք կարող»,- նշեց Մամիջանյանը։

Նա վստահեցնում է` ՀՀ վարչապետը խաբում է նաև այն ժամանակ, երբ ասում է, թե կարող է 29.8 ք/կմ տարածքը պահել, որովհետև թշնամու ախորժակը սահմանափակել չի լինում։

Մամիջանյանը նաև անդրադարձավ օրեր առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ–ական պատգամավորներից մեկի այն խոսքերին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի հանձնման մասին, բայց չեն խոսում նրանից, որ 29.8 ք/կմ տարածքը ֆիքսված է։

«Դա նույն միտքն է, որ Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու գան, ասեն` բա ինչի չեք գովում, որ Սարյան փողոցը պահեցինք»,– ընդգծեց Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է միջազգայնորեն ապահովվող անվտանգության երաշխիքներին, նա բոլոր այն ՔՊ–ական պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտնվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կազմում լինելուն, առաջարկեց գնալ և այդ երաշխիքներով ապրել այնտեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել