Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան
 |aysor.am|
12:00 - 29 մայիսի, 2023

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: 2022 թվականն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ ագրեսիայով, ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի ու Աֆղանստանի սամանին տեղի ունեցող իրադարձություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել