Կոսովոյում բախումների հետևանքով ավելի քան 7 տասնյակ տուժած կա
 |factor.am|
10:42 - 30 մայիսի, 2023

Կոսովոյում բախումների հետևանքով ավելի քան 7 տասնյակ տուժած կա |factor.am|

factor.am: Հյուսիսային Կոսովոյում սերբ ակտիվիստների և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահների միջև բախումները շարունակվում են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դրանք սկիզբ են առել մունիցիպալ ընտրությունների արդյունքների հետ տեղի սերբ բնակչության անհամաձայնության ֆոնին։ Ըստ տեղական լրատվական գործակալությունների՝ երկուշաբթի երեկոյան առնվազն 50 ցուցարար և KFOR-ի շուրջ 25 ներկայացուցիչ է  վիրավորվել վարչական շենքերի վրա էթնիկ սերբերի հարձակումների հետևանքով։

Տուժել են Հունգարիայից և Իտալիայից ժամանած խաղաղապահներ։ KFOR-ի լրացուցիչ ուժեր են տեղակայվել հանրապետության հյուսիսում։  Շուրջ 300 խաղաղապահներ դիրքեր են զբաղեցրել Զվեջանի քաղաքապետարանի շենքի դիմաց, դեպքի վայրից հայտնել է dpa-ի թղթակիցը։ Այստեղ մայիսի 26-ին սերբերը հարձակվել են ոստիկանների վրա, ովքեր նոր ալբանացի քաղաքապետին ուղեկցում էին աշխատավայր։

Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կոսովոյի մեծամասամբ սերբաբնակ հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների քաղաքապետեր հրաժարական էին տվել 2022 թվականի վերջին՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Ապրիլին տեղի ունեցան ընտրություններ, որոնք սերբ բնակչությունը բոյկոտեց. արդյունքում համայնքապետ ընտրվեցին ալբանամետ կուսակցությունների ներկայացուցիչները։

Սերբերը փորձել են արգելափակել վարչական շենքերը, որպեսզի խոչընդոտեն նրանց կողմից պաշտոնի ստանձնումը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերել է լիարժեք պատրաստության և կարգադրել մի քանի ստորաբաժանումների մոտենալ Կոսովոյի հետ սահմանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել