Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
09:13 - 31 մայիսի, 2023

Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

«Հարգե՛լի բարեկամներ

Իմ հավաստի տեղեկություններով Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի կալանքի ժամկետն այսօր երկարաձգվել է երկու ամսով։

Միաժամանակ, դիմելով  սույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց և պաշտպանության կողմին, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․ Եթե ունեք կոնկրետ փաստեր ու տեղեկություններ, որ սույն գործով կան բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, որոնք որևէ կապ ունեն այս ողբերգության հետ և ըստ Ձեզ, մեղավոր են, իրականացրել են այնպիսի գործողություններ, որի արդյունքում տեղի է ունեցել այս հանցագործությանը, որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ,  հորդորում եմ հրապարակել այդ բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների անուն-ազգանունները, անկախ նրանից, թե ովքեր են այդ անձինք։

Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները, անկախ նրանից, թե ովքեր են, կրելու են իրենց արժանի պատիժը․․․․»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել